Նորություններ
Ամասիայի Բյուրակն և Բերդաշեն բնակավայրերի նորակառույց կրթօջախները պատրաստ են շահագործման
17.11.2026
Ամասիա համայնքի Բյուրակն բնակավայրի նորակառույց կրթահամալիրն ու Բերդաշեն բնակավայրի նորակառույց դպրոցն արդեն պատրաստ են շահագործման։
Նախօրեին Շիրակի մարզպետի տեղակալներ Արտուշ Հովհաննիսյանն ու Ալբերտ Այվազյանը մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, Ամասիա համայնքի ղեկավարի տեղակալ Արտավազդ Ղուկասյանի հետ այցելել են նորակառույց կրթօջախներ։
Շրջայցի ընթացքում պատասխանատուները ծանոթացել են իրականացված շինարարական աշխատանքներին, շրջել նորակառույց շենքերում, դիտարկել ստեղծված պայմաններն ու տնօրենների հետ քննարկել կրթօջախների գույքի համալրման և կահավորման հետ կապված հարցերը։
Բյուրակնի նորակառույց կրթահամալիրը կառուցվել է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում։ Ծրագրի իրականացման համար պետական բյուջեից հատկացվել է 1 մլրդ 700 մլն դրամ։ Կրթահամալիրը նախատեսված է 280 աշակերտի և մանկապարտեզի սաների համար՝ ապահովելով ժամանակակից կրթական միջավայր։
Բերդաշենի նորակառույց դպրոցի շինարարական ծրագրի արժեքը կազմել է շուրջ 697 մլն 700 հազար դրամ։ Նոր շենքը հնարավորություն կտա բնակավայրի երեխաներին կրթություն ստանալ բարեկարգ և ժամանակակից պայմաններում։
Ընդհանուր առմամբ, 2026 թվականին Շիրակի մարզում պետական բյուջեի միջոցներով իրականցվում է՝
17 դպրոցների կառուցում և վերանորոգում՝ 27 մլրդ 41 մլն 349 հազար դրամ ընդհանուր արժեքով։
9 մանկապարտեզի կառուցում և վերոնորոգում՝ 3 մլրդ 849 մլն 906 հազար դրամ արժեքով։










