Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզի դպրոցականները «ՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշարում փայլուն արդյունքներ են գրանցել

21.11.2026

Շիրակի մարզի դպրոցականները «ՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշարում փայլուն արդյունքներ են գրանցել՝ երկու տարիքային խմբերում էլ տեղ զբաղեցնելով լավագույն եռյակում։
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի լողավազանում անցկացված մրցաշարի եզրափակիչ փուլում, որին մասնակցել է ավելի քան 150 դպրոցական Հայաստանի մարզերից և Երևանից, Շիրակի մարզի հավաքական թիմը 4-7-րդ դասարանների աշակերտների պայքարում զբաղեցրել է 3-րդ տեղը, իսկ 8-12-րդ դասարանների աշակերտների մրցումներում՝ 2-րդ տեղը։
Մրցաշարին հետևել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և պաշտոնատար այլ անձինք։
Մրցումների ավարտին ՀՀ վարչապետը շնորհավորել է մասնակիցներին՝ ընդգծելով երեխաների շրջանում առողջ ապրելակերպի, թիմային համագործակցության և ազնիվ մրցակցության խթանման կարևորությունը։
«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարն անցկացվում է երեխաների ֆիզիկական ակտիվությունը խրախուսելու, լողի մասսայականացման և մարզական տաղանդների բացահայտման նպատակով։  

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-25 17:14:55