Նորություններ
«Հայաստանի ամենահյուսիսային բնակավայրերից մեկում՝ Բերդաշենում, հիանալի դպրոց է կառուցվել
22.11.2026
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի հետ շրջայց է կատարել դպրոցի նորակառույց շենքում, ծանոթացել կրթական միջավայրին ու ստեղծված հնարավորություններին։
Լուսավոր, ընդարձակ դասասենյակներ, անհրաժեշտ գույք, ժամանակակից լաբորատոր սարքավորումներ․ դպրոցում ամեն ինչ նախատեսված է աշակերտների որակյալ կրթության, ուսումնառության ու ստեղծագործական զարգացման համար։
Մոտ 697 մլն 700 հազար դրամ արժողությամբ շինարարական ծրագրի արդյունքում մարզի հյուսիսում բնակվող երեխաները սովորելու են նոր, ժամանակակից ու հարմարավետ դպրոցում։
Հայաստանի ամենահյուսիսային բնակավայրերից մեկում՝ Բերդաշենում, այսպիսի հիանալի դպրոց է կառուցվել, մարզի հեռավոր բնակավայրերում ևս կրթության համար ստեղծվում են ժամանակակից ու լավագույն պայմաններ»,- Դավիթ Առուշանյան։


