Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկում  «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ-5-ի նախագծային լուծումների վերաբերյալ

Քննարկում «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ-5-ի նախագծային լուծումների վերաբերյալ 10.08.2021

Շիրակի մարզպետարանի և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատասխանատուների գլխավորությամբ այսօր անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն մարզի Ազատան, Աշոցք, Սարապատ, Մարմաշեն, Ախուրյան համայնքների ղեկավարների հետ։

Ի հիշատակ անմահ հերոս զինվոր Կոլյա Մկրտչյանի՝ ֆիլմի ցուցադրություն

Ի հիշատակ անմահ հերոս զինվոր Կոլյա Մկրտչյանի՝ ֆիլմի ցուցադրություն 09.08.2021

Նպատակասլաց, նախաձեռնող, քաջասիրտ ու հայրենասեր՝ Կոլյա Գևորգի Մկրտչյանը օգոստոսի 8-ին կդառնար 20 տարեկան, բայց ընտրեց մահ իմացեալ և հանուն հայրենիքի զոհեց կյանքը՝ միանալով այն բոլոր հերոսներին, որոնց արյան գնով է երկիրը պաշտպանվում։

Հանդիպում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Հանդիպում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ 09.08.2021

Հանրապետության տարածքում միասնական երթուղային ցանցի ներդրման գործընթացի շրջանակներում՝ Շիրակի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել հանդիպում մարզի կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Աշոցքի հինգ բնակավայրում կտեղադրվի  10 հակակարկտային կայան

Աշոցքի հինգ բնակավայրում կտեղադրվի 10 հակակարկտային կայան 09.08.2021

Գումարի 55 տոկոսը՝ պետության, 45 տոկոսը համայնքային բյուջեից և 12 մլն դրամի շրջանակներում Աշոցք խոշորացված համայնքի 5 բնակավայրում կտեղադրվի 10 հակակարկտային կայան։ Կայաններն արդեն իսկ ձեռքբերված են, տեղադրման աշխատանքներն իրականացվում են «Բարվա» ՍՊԸ -ի կողմից։

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՇԻՆԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՇԻՆԱՐԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 08.08.2021

Հարգելի´ շինարարներ Ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Շինարարի օրվա առթիվ: Հայ ժողովուրդը դարեր շարունակ աչքի է ընկել ճարտարապետական մտքի գոհարներով, որոնք մինչ օրս կանգուն են և հիացնում են ամբողջ աշխարհին։ Շինարարի աշխատանքով ու ստեղծարարար մտքով են վեր հառնում տարբեր կոթողներ։ Ձեր մասնագիտությունը ամենապատվաբերներից է, հայ շինարարական արվեստի լավագույն ավանդույթներն այժմ էլ շարունակում եք դուք։

Հիմնանորոգվում է Գյումրի- Արմավիր ճանապարհի Ղարիբջանյան գյուղի հատվածը

Հիմնանորոգվում է Գյումրի- Արմավիր ճանապարհի Ղարիբջանյան գյուղի հատվածը 06.08.2021

Պետական բյուջեի միջոցներով մեկնարկել են Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 68+300 – կմ 70+800 հատվածի հիմնանորոգման աշխատանքները Ղարիբջանյան գյուղի հատվածում։

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 18:00:45