Նորություններ

Շիրակի մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 09.08.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին ներկա են գտնվել մարզպետարանի ոլորտային պատասխանատուները։ Քաղաքացիները մարզպետին դիմել են դրամական աջակցության, զբաղվածության ապահովման, առողջական, բնակարանային, իրավական հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև անձնական բնույթի խնդիրներով:

Շիրակի մարզպետարանի աշխատակազմը շնորհավորում է մարզպետ Նազելի Բաղդասարյանին ծննդյան օրվա առթիվ 08.08.2022
Հարգելի տիկին Բաղդասարյան, Շիրակի մարզպետարանի աշխատակազմի անունից ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Ընդունեք մեր անկեղծ բարեմաղթանքները։ Ձեզ և Ձեր ընտանիքին երջանկություն, առողջություն և բարեկեցություն ենք մաղթում։

Օգոստոսի 1-7-ը Շիրակի մարզում 61 երեխա է ծնվել 08.08.2022
Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում օգոստոսի 1-7-ը գրանցվել է 61 ծնունդ, նրանցից 32-ը տղա է, 29-ը՝ աղջիկ։

Շիրակի մարզի 380 դպրոցական ամառային հանգիստն անցկացրեց Հանքավանում 08.08.2022
Շիրակի մարզի 380 դպրոցական ամառային հանգիստն անցկացրեց Հանքավանում. հանգստից այսօր վերադարձան վերջին հերթափոխի երեխաները

Խորհրդակցություն ինքնակամ շինությունների քանդման գործընթացի վերաբերյալ 05.08.2022
Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են մարզի համայնքներում ինքնակամ կառուցված շինությունների քանդման աշխատանքների գործընթացին առնչվող հարցեր։

Մեկնարկել է Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումը 05.08.2022
Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ45+300 - կմ60+200 հատվածի հիմնանորոգումը մեկնարկել է։ Շիրակի մարզով անցնող մոտ 15կմ երկարությամբ ճանապարհին այս պահին կատարվում է հին պատվածքի քանդում, հողային աշխատանքներ։ Կհիմնանորոգվի երթևեկելի մասը՝ տեղադրելով ասֆալտբետոնե նոր ծածկ, կնորոգվեն ճանապարհին առկա ուղեանցներն ու կամուրջները և այլն։