Նորություններ

Ռուսական տունն այսօր ազդարարել է ռուսաց լեզվի անվճար ամառային դպրոցի ավարտի մասին 30.08.2022
Գյումրիում Ռուսաստանի Դաշնության գիտության և մշակույթի կենտրոնի մասնաճյուղն այսօր ազդարարել է Շիրակի մարզի քաղաքային և գյուղական համայնքների աշակերտների համար կազմակերպված ռուսաց լեզվի անվճար ամառային դպրոցի ավարտի մասին։ Միջոցառմանը մասնակցել է Շիրակի մարզպետի խորհրդական Լիլիթ Մուրադյանը։

Շիրակի մարզպետարանում քննարկվել է աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022-ի ծրագիրը 30.08.2022
Աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության ծրագիրն ու դրանից օգտվելու բոլոր պայմանները այսօր քննարկվել են Շիրակի մարզպետարանում մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի, էկոնոմիկայի նախարարության, մարզպետարանի ոլորտային պատասխանատուների և համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Անցած շաբաթ Շիրակում 62 երեխա է ծնվել 29.08.2022
Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2022 թվականի օգոստոսի 22-28-ը գրանցվել է 62 ծնունդ։ Ծնվել է 34 աղջիկ, 28 տղա, ծնունդներից մեկը զույգ է եղել։

3 մլրդ 394 մլն, որից 1 մլրդ 594 մլն-ը կառավարության համամասնությունն է․ 2022-ին Գյումրիում, կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում, կիրականացվի 6 սուբվենցիոն ծրագիր՝ 53 ենթածրագրերով։ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր հետևել է Գյումրու սուբվենցիոն մի շարք ծրագրերի ընթացքին։