Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկել է  «Gyumri open» շախմատի միջազգային մրցաշարը

Մեկնարկել է «Gyumri open» շախմատի միջազգային մրցաշարը 09.08.2022

Գյումրու մարզամշակութային կենտրոնում մեկնարկել է «Gyumri open» շախմատի միջազգային մրցաշարը: Արդեն երկրորդ անգամ անցկացվող այս միջոցառմանը իրենց մասնակցությունն են բերել 9-ը երկրի՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ռուսաստանի Դաշնության, Ինդոնեզիայի, Իսպանիայի, Իրանի Իսլամական Հանրապետության, Լիբանանի, Հնդկաստանի, ինչպես նաև ՖԻԴԵ–ի դրոշի ներքո հանդես եկող 211 շախմատիստներ։

Շիրակի մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

Շիրակի մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 09.08.2022

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին ներկա են գտնվել մարզպետարանի ոլորտային պատասխանատուները։ Քաղաքացիները մարզպետին դիմել են դրամական աջակցության, զբաղվածության ապահովման, առողջական, բնակարանային, իրավական հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև անձնական բնույթի խնդիրներով:

Շիրակի մարզպետարանի աշխատակազմը շնորհավորում է մարզպետ Նազելի Բաղդասարյանին ծննդյան օրվա առթիվ

Շիրակի մարզպետարանի աշխատակազմը շնորհավորում է մարզպետ Նազելի Բաղդասարյանին ծննդյան օրվա առթիվ 08.08.2022

Հարգելի տիկին Բաղդասարյան, Շիրակի մարզպետարանի աշխատակազմի անունից ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Ընդունեք մեր անկեղծ բարեմաղթանքները։ Ձեզ և Ձեր ընտանիքին երջանկություն, առողջություն և բարեկեցություն ենք մաղթում։

Օգոստոսի 1-7-ը Շիրակի մարզում 61 երեխա է ծնվել

Օգոստոսի 1-7-ը Շիրակի մարզում 61 երեխա է ծնվել 08.08.2022

Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում օգոստոսի 1-7-ը գրանցվել է 61 ծնունդ, նրանցից 32-ը տղա է, 29-ը՝ աղջիկ։

Շիրակի մարզի 380 դպրոցական ամառային հանգիստն անցկացրեց Հանքավանում

Շիրակի մարզի 380 դպրոցական ամառային հանգիստն անցկացրեց Հանքավանում 08.08.2022

Շիրակի մարզի 380 դպրոցական ամառային հանգիստն անցկացրեց Հանքավանում. հանգստից այսօր վերադարձան վերջին հերթափոխի երեխաները

Խորհրդակցություն ինքնակամ շինությունների քանդման գործընթացի վերաբերյալ

Խորհրդակցություն ինքնակամ շինությունների քանդման գործընթացի վերաբերյալ 05.08.2022

Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են մարզի համայնքներում ինքնակամ կառուցված շինությունների քանդման աշխատանքների գործընթացին առնչվող հարցեր։

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-04 10:56:36