Նորություններ

Հովունի բնակավայրում ընթացքի մեջ են ասֆալտապատման աշխատանքները 30.08.2024
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի պատասխանատուների հետ աշխատանքային այցով եղել է Հովունի բնակավայրում, որտեղ դիտարկվել են «Ախուրյան համայնքի Հովունի բնակավայրի Սբ. Աստվածածին տանող ճանապարհի և Հացիկ բնակավայրի 13-րդ փողոցի ասֆալտապատում» սուբվենցիոն ծրագրի «Հովունի բնակավայրի Սբ. Աստվածածին եկեղեցի տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ» ենթածրագրով ընթացքի մեջ գտնվող շինարարական աշխատանքները։

«Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի՝ Գյումրու «Վառեմ-մարեմի» շենքը կվերականգնվի 29.08.2024
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Գյումրիում գտնվող «Վառեմ-մարեմ» պատմական շենքի վերականգման վերաբերյալ Պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայացրած նախագիծը։

Այսօր բացվել է խեցեգործության թանգարանի նոր սեկցիա 29.08.2024
Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր ներկա է գտնվել «Հոգ Ընտանիքին» հիմնադրամի ծրագրերի շրջանակներում Անտոնիո Մոնտալտոյի գլխավորությամբ տեղի ունեցած խեցեգործության թանգարանի մեկ սեկցիայի բացմանը, որր որպես այդպիսին առաջինն է Հայաստանում:

Շիրակի մարզպետը հյուրընկալել է բազկամարտի աշխարհի փոխչեմպիոն Մարիամ Սարգսյանին 28.08.2024
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում կայացած բազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մարիամ Սարգսյանը դարձել է արծաթե մեդալակիր