Հայտարարություններ Կադրային ապահովում
Հայտարարություններ
ՄԱԿ-Ի ՊԱՐԵՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ (ՊՀԾ) ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ՝ ՇԻՐԱԿԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ԼՈՌՈՒ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՊՀԾ-ն հնարավորություն է ստեղծում օժանդակել սննդի արտադրության ոլորտում գործող շուրջ 30 փոքր ձեռնարկությունների՝ տրամադրելով 30% սուբսիդավորում արևային կայաններ տեղադրելու համար, որը կնպաստի ձեռնարկությունների արտադրողականության բարձրացմանը և եկամտաբերության աճին։
Արևային կայան ստացող փոքր ձեռնարկությունը որպես կանխավճար պետք է վճարի արևային կայանի արժեքի ընդամենը 10%-ը: Արժեքի մնացած 60%-ը փոքր ձեռնարկությունը կվճարի մաս առ մաս՝ 5 տարվա ընթացքում:
Ծրագրի ընտրության չափանիշների մասին լրացուցիչ տեղեկությունների համար սեղմեք այստեղ՝ https://bit.ly/3vBCiip
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմում հետևյալ հղումով՝ https://enketo.moda.wfp.org/x/usPfqNah
Դիմումները բաց կլինեն 2022 թ․ ապրիլի 25-ից մինչև 2022թ․-ի մայիսի 20-ը, ժամը 18:00:
Հաջողակ դիմորդները կտեղեկացվեն ՊՀԾ-ի կողմից:
Առցանց հայտադիմումի լրացման հետ կապված դժվարություններ ունենալու, ինչպես նաև լրացուցիչ հարցերի դեպքում, կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով (+374 10) 58 05 38 կամ կապ հաստատել հետևյալ էլ․ հասցով՝ wfp.yerevan@wfp։
Հայտարարված է` 25.04.2022
Վերջին ժամկետը` 20.05.2022
Հասցե` ք․ Երևան
Հեռ.` (+374 10) 58 05 38
էլ. փոստ`