Հայտարարություններ Կադրային ապահովում
Հայտարարություններ
Անվճար թեստավորումներ Գյումրիում
Հարգելի՛ շիարկցիներ, քաղաքի հյուրեր
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը, վաղը՝ մայիսի 12-ին, ժամը 11:00-18:00-ն, Գյումրու գյուղատնտեսական շուկայի շրջակայքում անցկացնելու է «Մի՛ գուշակիր, արի՛ հետազոտվելու» խորագրով հանրային միջոցառում՝ նվիրված ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի համաշխարհային օրվան: Հանրային միջոցառման ընթացքում, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի շարժական կլինիկայում կարող եք անցնել ՄԻԱՎ-ի, ՀԵՊԱՏԻՏ Բ-ի և Ց-ի, ՍԻՖԻԼԻՍԻ անվճար և անանուն թեստավորում: Թեստավորումից բացի, կտրամադրվի նաև նախա և հետթեստային խորհրդատվություն:
Նշենք, որ հանրային միջոցառումը կազմակերվում է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի աջակցությամբ՝ ՌԴ օգնության ծրագրի շրջանակներում:
Հայտարարված է` 11.05.2022
Վերջին ժամկետը` 12.05.2022
Պատասխանատու անձ` Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն, Շիրակի մարզպետարան
Հասցե` ք. Գյումրի