Հայտարարություններ Կադրային ապահովում
Հայտարարություններ
Քննարկման հրավեր՝ սահմանադրական բարեփոխումների հետ կապված
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները հանդիպումներ են անցկացնում տարբեր կառույցների, մասնագիտական տարբեր շրջանակների հետ՝ կարևորելով հանրության կարծիքը և մասնակցությունը սահմանադրական բարեփոխումների գործընթացում։
Շիրակի մարզի բնակիչների, ավագանու անդամների, այլ կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումը տեղի է ունենալու հունիսի 23-ին, ժամը 11:00-ին Գյումրու համայնքապետարանի նիստերի դահլիճում։
Բոլորին հրավիրում ենք մասնակցելու հանրային խորհրդատվությանը:
Հնչեցված կարծիքներն ու առաջարկությունները կհավաքագրվեն և կներկայացվեն սահմանադրական բարեփոխումների խորհրդի քննարկմանը:
Հայտարարված է` 17.06.2022
Վերջին ժամկետը` 23.06.2022
Պատասխանատու անձ` Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով
Հասցե` ք․ Երևան
Հեռ.` 010 594 0 54, 091 497 491