Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ Կադրային ապահովում

Հայտարարություններ

Գյումրիում հուլիսի 2-4-ը կանցկացվի մարզային ամենամեծ ՏՏ իրադարձությունը

Մարզային ամենամեծ ՏՏ իրադարձությունը կկազմակերպվի Հայաստանի մշակութային մայրաքաղաք Գյումրիում հուլիսի 2-4-ը և խոստանում է լինել արդեն իսկ ավանդական դարձած ու նոր իրադարձություններով հագեցած:Tech Week Gyumri 2022-ի շրջանակներում Yerevan Testing Days կազմակերպչական հանձնաժողովի և Շիրակի մարզպետարանի հետ համատեղ մեկնարկում է Armenia Software Testing Cup 2022 մրցույթը։

Tech Week 2022-ին մասնակցությունն անվճար է՝ նախապես գրանցմամբ: https://techweek.am/

Tech Week 2022 -ն այս տարի լինելու է ավելի մասշտաբային, ավելի մոտիվացնող և լի նոր հնարավորություններով ու զգացողություններով։

◼️ Մոտիվացիոն ելույթներ՝ թվային աշխարհի 12 ոլորտներից հետևյալ թեմաներով
Տեխնոլոգիաներ, բիզնես և մարքեթինգ

UI և UX դիզայն, բրենդինգ

Ստարտափեր և մոտիվացիա

Ծրագրավորում, QA, բլոկչեյն և տվյալների ճարտարագիտություն

Արհեստական բանականություն

Եվ այն ամենն, ինչը կապված է Հայաստանում թվային ոլորտի զարգացման հետ։

◼️ «Կորիզ» գաղափարների մրցույթ
Ունե՞ս նորարարական բիզնես գաղափար, որը կնպաստի Շիրակի մարզի զարգացմանը, ապա BANA - Business Angel Network of Armenia -ի աջակցությամբ Tech Week 2022 -ի շրջանակներում մեկնարկում ենք «Կորիզ» զարգացման գաղափարների մրցույթը` $3000 ընդհանուր մրցանակային ֆոնդով:

Մրցույթի մանրամասներին ծանոթանալու և մասնակցելու համար սեղմե՛ք ստորև կոճակը և լրացրե՛ք հայտադիմումը: https://bit.ly/3txkLYo

◼️ Հայկական ծրագրային ապահովման փորձարկման գավաթ
Yerevan Testing Days հանձնաժողովի հետ համագործակցության արդյունքում առաջին անգամ Tech Week Gyumri -ի շրջանակներում կկազմակերպի Armenia Software Testing Cup 2022 մրցույթը։ Մրցույթի ավարտին կընտրվեն առաջատար 3 խմբերը, ինչպես նաև կսահմանվեն հատուկ անվանակարգեր։

Մրցույթի մանրամասներին ծանոթանալու և մասնակցելու համար սեղմե՛ք ստորև կոճակը: https://bit.ly/3HvNW3K

◼️ gg race
Միացի՛ր ggRace -ին, որի ընթացքում տարբեր մասնագիտությամբ մարդիկ կարող են դառնալ gg վարորդ-գործընկերներ և իրենց անձնական մեքենայով կատարել պատվերներ։ Միջոցառման ընթացքում պատվերներից ստացված հասույթը կուղղվի համայնքային զարգացմանը նպաստող բարի ու շենացնող նախագծերի:

Մրցարշավի մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք լրացնել անհրաժեշտ տեղեկատվությունը ստորև կոճակով: https://bit.ly/3tEfAGp

◼️ Աշխատանքի տոնավաճառ

Եվ այս ամենը միաժամանակ 3 վայրերում՝

Գյումրու դրամատիկական թատրոն

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ

Գյումրու Տեխնոլոգիական կենտրոն

 

 

 

Հայտարարված է` 22.06.2022

Վերջին ժամկետը` 00.00.0000

Պատասխանատու անձ` Yerevan Testing Days կազմակերպչական հանձնաժողով,
Հասցե` ք. Գյումրի
Հեռ.` +374-94-31 00 33



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 12:42:58