Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ Կադրային ապահովում

Հայտարարություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ ««ՄԻՆԱՍԻ ԳՈՒՅՆԵՐՈՎ» ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 9-ՐԴ ՊԼԵՆԵՐ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ Հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 22-ը

 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանը (այսուհետ՝ նաև պատվիրատու), որը գտնվում է ք. Գյումրի Գարեգին Նժդեհի 16 հասցեում, հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով:
Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման՝ նվիրաբերության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։
Սույն մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ներկայացնելու պայմանները, ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպություններին ներկայացվող պայմանները սահմանված են հրավերով:
Մրցույթի մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2022 թ. օգոստոսի 22-ը, ժամը 17:00-ն: Սույն հայտարարությունը էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգում հրապարակվելու օրը հրապարակվում է նաև պատվիրատուի՝ shirak.mtad.am հասցեով գործող պաշտոնական ինտերնետային կայքում՝ նշելով հրապարակման ամսաթիվը:
Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` armeps համակարգի միջոցով՝ 2022 թ. օգոստոսի 23-ին, ժամը 11:00-ին։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել` ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի տեղակալ Արմեն Համբարձումյանին, կամ ՀՀ Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ, հանձնաժողովի անդամ՝ Աղավնի Հարությունյանին

Մանրամասները ստորև

Հայտարարված է` 14.07.2022

Վերջին ժամկետը` 00.00.0000

Պատասխանատու անձ` ՀՀ Շիրակի մարզպետարան
Հասցե` ք. Գյումրի
Հեռ.` 0312 4-90-00/128/, 0312 4-90-00/134/
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:04:31