Հայտարարություններ Կադրային ապահովում
Հայտարարություններ
«Անասնապահության զարգացում Հայաստանում հարավ-հյուսիս 2» ծրագրի շրջանակներում կիրականացվի տեղեկատվական արշավ ՀՀ Շիրակի մարզում
Հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիայի Զարգացման Գործակալության Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավորի ֆինանսավորմամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի շրջանակներում կիրականացվի տեղեկատվական արշավ ՀՀ Սյունիքի, ՀՀ Շիրակի և ՀՀ Գեղարքունիքի մարզերում։
Արշավի նպատակն է «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի բոլոր բաղադրիչների ներկայացում, ծրագրի թիրախային խմբերի հետ հանդիպումներ, ծրագրի ընթացքում անցկացվելիք դասընթացների և ծրագրային միջամտությունների ներկայացում, ինչպես նաև ծրագրի իրականացման ընթացքում ակնկալվող արդյունքների քննարկում։
«Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի անասնապահությամբ զբաղվող համայնքների ներառական և կայուն գյուղատնտեսական աճին՝ ներքին և արտահանման շուկաներում մասնավոր հատվածի արտադրողականության և մրցունակության բարձրացման միջոցով: Ծրագիրը հիմնված է ներառական շուկայական համակարգերի զարգացման (IMSD) սկզբունքների վրա, այն է՝ անասնապահության ոլորտում ներգրավված ուղղակի շահառուների կարողությունների զարգացման շնորհիվ իրականացնել ծառայությունների կայուն մոտեցում և համակարգային փոփոխություններ:
Սույն ծրագրի թիրախում են Սյունիքի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերի անասնապահությամբ զբաղվող 70 գյուղական բնակավայրերի տնային տնտեսությունները, կաթի և մսի արժեշղթաների դերակատարները և տեղական ինքնակառավարման մարմինները
Հայտարարված է` 29.07.2022
Վերջին ժամկետը` 00.00.0000
Պատասխանատու անձ` Strategic Development Agency (SDA) NGO
Հասցե` ք․ Երևան
Հեռ.` (374 10) 571 559, (374 10) 517 528, (374 99) 646 554
էլ. փոստ`