Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ Կադրային ապահովում

Հայտարարություններ

«Տեխնոլոգիական ձեռներեցություն» դասընթացի հրավեր

 BSC բիզնեսի աջակցման կենտրոնը իրականացնում է մինչև 100% համաֆինանսավորմամբ «Տեխնոլոգիական ձեռներեցություն» դասընթացը Գյումրիում, Վանաձորում և Երևանում:

ԴՈՒ ես հաջորդ տեխնոլոգիական առաջնորդը:

 

Զարգացրու ձեռներեցին անհրաժեշտ գիտելիքներդ ու հմտություններդ գրանցվելով՝ «Տեխնոլոգիական ձեռներեցություն» դասընթացին՝ https://forms.gle/GUUG9nx4y67eZwT76

 

 Դասընթացը ԱՆՎՃԱՐ է, եթե մասնակիցը

· Շիրակի կամ Լոռու մարզերից է և քննական թեստը լավ է հանձնել

· Պատերազմի մասնակից է

 

 Դասընթացը նրանց համար է, ովքեր ուզում են.

· Ստարտափ սկսել

· Ձեռներեցությամբ զբաղվել

· ՏՏ (IT) ոլորտում գործունեություն ծավալել կամ առաջընթաց ունենալ

· Նոր հմտություններ և գիտելիքներ ձեռք բերել կարիերան ժամանակին համահունչ զարգացնելու համար

 

Դասընթացի ավարտին մասնակիցները՝

  • կտիրապետեն տեխնոլոգիական ձեռներեցության շուկայի առաձնահատկություններին և բիզնես մոդելավորման տարրերին,
  • կսովորեն բիզնես մոդելավորման հմտությունները տեխնոլոգիական դարաշրջանում,
  • կտիրապետեն կառավարման հիմնական սկզբունքներին,
  • հնարավորություն կունենան մասնակցելու հաղորդակցման և բանակցային հմտությունները զարգացնող դասընթացների (soft skills),
  • կտրամադրվի խորհրդատվություն և պրակտիկա՝ կախված վերջիններիս կարիքներից։

 

Ծրագրի մանրամասները 

Գրանցման թերթիկ

Ֆեյսբուքյան գրառման հղումը

*ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից հայտարարված «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոնը համաֆինանսավորմամբ իրականացնում է «Տեխնոլոգիական ձեռներեցություն» ծրագիրը:

 

 

Հայտարարված է` 07.09.2022

Վերջին ժամկետը` 00.00.0000

Պատասխանատու անձ` «Բի Էս Սի» աջակցման կենտրոն
Հասցե` ՀՀ, 0002, Երևան, Եկմալյան փողոց 6
Հեռ.` +374 95 57 47 78
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:43:37