Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ Կադրային ապահովում

Հայտարարություններ

ՏՏ ոլորտի անվճար դասընթացներ կանանց համար

Ցանկանու՞մ եք մուտք գործել ՏՏ հետաքրքիր և զարգացող աշխարհ: ՀԲԸՄ-ն Հայաստանի կանանց ընձեռում է հիանալի հնարավորություն ՏՏ ոլորտում անվճար կրթվելու և վաղեմի երազանքը իրագործելու համար: Ծրագրի չորրորդ խմբում առաջարկվող մասնագիտացումներն են.
Angular JS
Python
DevOps
QA Manual
UI/UX Design
Դիմել կարող են 18 տարին լրացած ՀՀ քաղաքացի հանդիսացող կանայք, որոնք չեն ուսանում, չեն աշխատում ՏՏ ոլորտում և չունեն բարձր եկամուտ։
Ընդունելությունը բաց է մինչև նոյեմբերի 20-ը ներառյալ։
Դիմում-հայտը լրացնելու համար անցե՛ք հետևյալ հղումով՝

bit.ly/AGBUWomenCoders4thCohortApply:
Կկազմակերպվեն նաև ծրագրի մասին տեղեկատվական առցանց հանդիպումներ, որի ժամանակ ծրագրի պատասխանատուները կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին։
Առցանց հանդիպումներին կարող եք միանալ նոյեմբերի 3-ին՝ ժամը 10:00-ին, նոյեմբերի 8–ին՝ ժամը 12։00-ին, նոյեմբերի 11–ին՝ ժամը 16։00-ին, նոյեմբերի 14–ին՝ ժամը 17։00-ին և նոյեմբերի 18–ին՝ ժամը 17։00-ին հետևյալ հղմամբ՝ bit.ly/AGBUWomenCoders4thCohortSession:
Դասընթացները կմեկնարկեն 2023թ. հունվար-փետրվար ամիսներին։
Ծրագրի մասին ավելին կարդացե՛ք այստեղ. bit.ly/AGBUWomenCoders4thCohortDetails:
Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել 060 72 22 16 կամ womencoders@agbu.am կոնտակտային տվյալներով: 

Հայտարարված է` 03.11.2022

Վերջին ժամկետը` 00.00.0000

Պատասխանատու անձ` ՀԲԸՄ
Հասցե` ք․ Երևան



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 12:28:25