Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ Կադրային ապահովում

Հայտարարություններ

ԱԺԻ հայաստանյան գրասենյակը հայտարարում է «ԿԱՏԱՐԻՆԵ» կանանց քաղաքական առաջնորդության ծրագրի ընդունելություն

Ազգային ժողովրդավարության ինստիտուտը կուսակցական, ոչ կառավարական կազմակերպություն է, որի նպատակն է օժանդակել և ամրապնդել կուսակցությունների կարողություններն ու տեխնիկական աջակցություն տրամադրել խորհրդարանական խմբակցություններին, պատգամավորներին, քաղաքացիական հասարակությանը, կանանց և երիտասարդներին։ 1983 թվականին իր հիմնադրումից ի վեր՝ ԱԺԻ-ն համագործակցել է 156 երկրների և տարածաշրջանների գործընկերների հետ՝ համախմբելով անձանց և խմբերի՝ փոխանցելու նրանց հմտություններ, գաղափարներ, գիտելիք և փորձառություն:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) հայաստանյան գրասենյակը հայտարարում է «Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագրի նոր ընդունելություն: Արդեն իսկ գրեթե 100 ակտիվ կատարինեներ գրանցել են բազմաթիվ հաջողություններ` ընտրվելով որպես ավագանու անդամներ, հիմնելով հասարակական կազմակերպություններ, դրական փոփոխություններ բերելով իրենց համայնքներում, և ոգևորված նրանց հաջողություններով` NDI-ը շարունակում է հզորանալու հնարավորություն տալ այլ ակտիվ և նախաձեռնող կանանց` հայտարարելով ընդունելություն 2023 թ. դիմորդների համար:
«Կատարինե» ծրագրի նպատակն է բացահայտել Երևանի և Հայաստանի տարբեր մարզերի առաջնորդ կանանց՝ առանց տարիքային սահմանափակման, և կարողությունների զարգացման ու կապերի հաստատման շնորհիվ նպաստել նրանց առաջնորդությանը՝ հատկապես քաղաքական առաջնորդության բարեհաջող ընթացքին։ Ծրագիրն անվճար է, և ընտրվելու դեպքում NDI-ը կհոգա մասնակիցների՝ ծրագրին առնչվող բոլոր ծախսերը:

Ծրագրի մասին առավել մանրամասն կարող եք տեղեկանալ ֆեսյբուքյան էջից՝ https://www.facebook.com/KatarineArm։
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 21 նոյեմբերի 2022թ.: Ծրագրին կարող են դիմել հետևյալ հղումով՝ https://forms.gle/uChxeyeJYEucG8xSA
 

#ԿԱՏԱՐԻՆԵ2023 #KATARINE2023 #KATARINE #ԿԱՏԱՐԻՆԵ #NDI #NDIArmenia #USAID #USAIDArmenia
 

Հայտարարված է` 14.11.2022

Վերջին ժամկետը` 21.11.2022

Պատասխանատու անձ` ԱԺԻ հայաստանյան գրասենյակ
Հասցե` ք․ Երևան
Հեռ.` : +374 93 370 380, +374 94 274 008
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20