Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ Կադրային ապահովում

Հայտարարություններ

«Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հասարակական կազմակերպություններին մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկելու հրավեր

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները սահմանելու մասին» N 539-Ն որոշման հավելվածի 17-րդ կետը՝ ՀՀ Շիրակի մարզպետարանը հասարակական կազմակերպություններին հրավիրում է դիմելու ՀՀ Շիրակի մարզպետարանի ենթակայության «Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով:
Դիմել կարող են այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները և խնդիրներն առնչություն ունեն մշակույթի կամ արվեստի ոլորտի հետ և դիմելու ամսվան նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեություն են ծավալել տվյալ ոլորտում:
Դիմումի մեջ անհրաժեշտ է նշել՝
1. Կազմակերպության անվանումը
2. Կազմակերպության գտնվելու վայրը, իրավաբանական հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն,
3. Կազմակերպության կանոնադրությունը:

Դիմումները ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 9:30-ից մինչև 12:30-ը՝ 2022 թվականի նոյեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 9-ը ներառյալ, տեղեկատու հեռախոս 0312-4-90-00-156, էլեկտրոնային փոստի հասցեն` shirak.andznakazm@gmail.com  :

Հայտարարված է` 21.11.2022

Վերջին ժամկետը` 09.12.2022

Պատասխանատու անձ` ՀՀ Շիրակի մարզպետարան
Հասցե` ք. Գյումրի, Գ.Նժդեհի 16
Հեռ.` 0312-4-90-00-156
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44