Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ Կադրային ապահովում

Հայտարարություններ

ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման ծրագիրը կրկին մասնակցության հայտեր է ընդունում

#U4IMPACT-ը (ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ի նպաստ Հայաստանի զարգացման) ծրագիրը կրկին մասնակցության հայտեր է ընդունում ծրագրին մասնակցության համար:
Հայտերի ընդունման ժամկետն է 2022թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2023թ.հունվարի 10-ը:
Ծրագիրը գործում է ՀՀ ողջ տարածքում՝ բացառությամբ ք. Երևանի:
Ծրագրին կարող եք դիմել՝ լրացնելով հետևյալ հղումով տեղադրված հայտադիմումը shorturl.at/mrGJ6
Ծրագրի նպատակն է աջակցել միգրանտների (այդ թվում ՝ աշխատանքային), վերադարձած միգրանտների և նրանց ընտանիքների անդամների կողմից արդեն իսկ հիմնադրված (սկսնակ) կամ ապագայում ստեղծվելիք բիզնեսների զարգացմանը:
Ծրագրին մասնակցելու միջոցով դուք կարող եք
- Ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ բիզնես հիմնելու, բիզնես պլան մշակելու, ֆինանսական գրագիտության, հարկային դաշտում աշխատելու ուղղությամբ, նաև մարկետինգային արշավներ կազմակերպելու նպատակով։
- Ստանալ մինչև 10 000 Եվրո դրամաշնորհ,որը կօգտագործվի հիմնական միջոցների (գույք, արտադրամաս, տեխնիկական միջոցներ) և հումքի, ինչպես նաև բրենդավորման և/կամ փաթեթավորման ծառայությունների ձեռքբերման նպատակով
Ծրագրին մասնակցության համար կարող են դիմել այն ՀՀ քաղաքացիները, որոնք վերջին 3 տարվա ընթացքում առնվազն մեկ տարի գտնվել են ՀՀ-ից դուրս,
այն ՀՀ քաղաքացիները, որոնք Հայաստան են վերադարձել վերջին 3 տարվա ընթացքում առնվազն 1 տարի ՀՀ-ից դուրս (ցանկացած արտերկրում) գտնվելուց հետո,
Միգրատների կամ վերադարձած միգրանտների ընտանիքների անդամները (օր.՝ ՀՀ-ում բնակվող ծնողներ, զավակներ, ամուսիններ, քույրեր, եղբայրներ)
Դիմորդները պետք է պատրաստ լինեն կատարել իրենց տրամադրման ենթակա դրամաշնորհին հավասար գումարի չափով ներդրում (համաֆինանսավորում), որը դրամաշնորհը ստանալու համար պարտադիր պայման է հանդիսանում:

 

 

Հայտարարված է` 01.12.2022

Վերջին ժամկետը` 10.01.2023

Պատասխանատու անձ` EU4Impact ծրագրի պատասխանատու Անդրեյ Ափոյան
Հասցե` ք․ Երևան
Հեռ.` 010 52-03-88



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23