Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ Կադրային ապահովում

Հայտարարություններ

«Շիրակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հասարակական կազմակերպություններին մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկելու հրավեր

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները սահմանելու մասին» N 539-Ն որոշման հավելվածի 17-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանը հասարակական կազմակերպություններին հրավիրում է դիմելու Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի ենթակայության «Շիրակի երկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով:
Դիմել կարող են այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները և խնդիրներն առնչություն ունեն մշակույթի կամ արվեստի ոլորտի հետ և դիմելու ամսվան նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեություն են ծավալել տվյալ ոլորտում:
Դիմումի մեջ անհրաժեշտ է նշել՝
1. Կազմակերպության անվանումը
2. Կազմակերպության գտնվելու վայրը, իրավաբանական հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն,
3. Կազմակերպության կանոնադրությունը:

Դիմումները ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ, կիրակի և տոնական օրերից, ժամը 9:30-ից մինչև 12:30-ը՝ 2023 թվականի փետրվարի 28-ից մինչև 2023 թվականի մարտի 21-ը ներառյալ, տեղեկատու հեռախոս 0312-4-90-00-156, էլեկտրոնային փոստի հասցեն` shirak.andznakazm@gmail.com  :

 

Հայտարարված է` 27.02.2023

Վերջին ժամկետը` 21.03.2023

Պատասխանատու անձ` ՀՀ Շիրակի մարզպետարան
Հասցե` ք. Գյումրի, Գ.Նժդեհի 16
Հեռ.` /+374/ /0312/ 4-90-00 /156/
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:54:46