Հայտարարություններ Կադրային ապահովում
Հայտարարություններ
ՏՏ ոլորտի անվճար դասընթացներ կանանց համար
Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) 2020 թվականից ի վեր իրականացնում է «Կին ծրագրավորողներ» ծրագիրը, որի շրջանակներում ՏՏ ոլորտի անվճար դասընթացներ է կազմակերպում կանանց համար՝ հնարավորություններ ընձեռելով աշխատանք գտնել այդ աշխատաշուկայում։
Ծրագրի 5-րդ խմբի ընդունելությունը բաց է մարտի 9-ից մինչև 31-ը ներառյալ։ Շարունակելու համար մեր արդյունավետ գործունեությունը՝ սույն նամակով խնդրում եմ, որպեսզի ծրագրի հայտարարությունը տարածեք մարզպետարանի ցանցերով և համայնքապետարաններով, որպեսզի հնարավորինս շատ մասնակիցներ լինեն մարզից, քանի որ մարզերի կանայք մեր ծրագրի հիմնական թիրախն են: Ծրագրի մանրամասներին և դիմելու ձևին կարող եք ծանոթանալ՝ այցելելով ՀԲԸՄ Հայաստանի ֆեյսբուքյան էջ , կամ մեր կայք՝ https://bit.ly/3LiibPA
Հայտարարված է` 09.03.2023
Վերջին ժամկետը` 31.03.2023
Պատասխանատու անձ` Հայկական բարեգործական ընդհանուր միություն
Հասցե` 2/2 Մելիկ Ադամյան | Երևան 0010,
Հեռ.` 374 60 72 22 16