Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ Կադրային ապահովում

Հայտարարություններ

Շիրակի մարզին կտրամադրվի երեք տեղ՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Բուժական գործ» մասնագիտությամբ սովորելու համար

Աջակցելով մարզային բժշկական կազմակերպությունների բժշկական կադրերի հագեցվածությանը՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 16-ի թիվ 352-Ա որոշման (հղումը` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=175530 ) հավելված 2-ով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Բուժական գործ» մասնագիտությամբ սահմանված են 28 նպատակային ուսուցման տեղեր: Մասնավորապես Շիրակի, մարզին կտրամադրվի երեք տեղ: Վերոգրյալ մասնագիտությամբ 2023-2024թթ. ուսումնական տարվա առկա ուսուցմամբ անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով ընդունելության քննությունների նպատակային ուսուցման տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները սահմանված կարգով` https://dimord.am կայքով հայտ ներկայացնելիս պետք է պարտադիր նշեն «Նպատակային ուսուցում» կոճակը: Նպատակային տեղերում ընդունված ուսանողները սովորելու են անվճար և ուսումնառության ընթացքում ստանալու են կրթաթոշակ: Նպատակային տեղերում ընդունված դիմորդները պայմանագիր են կնքելու ՀՀ առողջապահության նախարարության հետ, որի համաձայն ուսումն ավարտելուց և ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունք ձեռք բերելուց հետո պարտավորվում են վերադառնալ մարզ, առնվազն 3 տարի ժամկետով աշխատել մարզի բժշկական կազմակերպություններում:

Հայտարարված է` 04.04.2023

Վերջին ժամկետը` 00.00.0000

Պատասխանատու անձ` ՀՀ առողջապահության նախարարաություն
Հասցե` ք․ Երևան



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59