Հայտարարություններ Կադրային ապահովում
Հայտարարություններ
Էլեկտրաշչակների փորձարկում
 Հարգելի՛ շիրակցիներ, 
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչությունից տեղեկացնում են, որ ապրիլի 13-ին Արթիկ համայնքի Գետափ բնակավայրում և ապրիլի 27-ին Տուֆաշեն բնակավայրում ժամը 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում փորձարկվելու են բնակավայրերի դպրոցների կտուրին գտնվող էլեկտրաշչակները, նույն օրերին ժամը 11։00-ից 12։00-ը Շիրակի մարզային փրկարար վարչության մասնագետների կողմից դպրոցներում  անցկացվելու են քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների թեմաներով դասընթացներ։
Խնդրում ենք չանհանգստանալ։
Հայտարարված է` 10.04.2023
Վերջին ժամկետը` 27.04.2023
						Պատասխանատու անձ` Շիրակի մարզային փրկարարական վարչություն
						Հասցե` ք. Գյումրի, Գ.Նժդեհի 16
																	


