Հայտարարություններ Կադրային ապահովում
Հայտարարություններ
«Շիրակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հասարակական կազմակերպություններին մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկելու հրավեր
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները սահմանելու մասին» N 539-Ն որոշման հավելվածի 17-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանը հասարակական կազմակերպություններին հրավիրում է դիմելու Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի ենթակայության «Շիրակի երկրագիտական թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով:
Դիմել կարող են այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները և խնդիրներն առնչություն ունեն մշակույթի կամ արվեստի ոլորտի հետ և դիմելու ամսվան նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեություն են ծավալել տվյալ ոլորտում:
Դիմումի մեջ անհրաժեշտ է նշել՝
1. Կազմակերպության անվանումը
2. Կազմակերպության գտնվելու վայրը, իրավաբանական հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն,
3. Կազմակերպության կանոնադրությունը:
Դիմումները ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ, կիրակի և տոնական օրերից, ժամը 9:30-ից մինչև 12:30-ը՝ 2023 թվականի մայիսի 12-ից մինչև 2023 թվականի հունիսի 2-ըներառյալ, տեղեկատու հեռախոս 0312-4-90-00-156, էլեկտրոնային փոստիհ ասցեն`
shirak.andznakazm@gmail.com:
Հայտարարված է` 12.05.2023
Վերջին ժամկետը` 00.00.0000
Հասցե` ք. Գյումրի, Գ.Նժդեհի 16
Հեռ.` 0312-4-90-00-156
էլ. փոստ`