Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ Կադրային ապահովում

Հայտարարություններ

Համահայկական ամառային 8-րդ խաղերին մասնակցության հանդիսավոր շքերթին մասնակից երկրների ու քաղաքների ցուցանակները տանելու և թիմերին ուղեկցելու համար անհրաժեշտ են բարետես աղջիկներ

Հարգելի շիրակցիներ․
Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2023 թվականի օգոստոսի 5-ից 19-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվելու են Համահայկական ամառային 8-րդ խաղերը։
Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը կայանալու է օգոստոսի 5-ին՝ Գյումրու քաղաքային մարզադաշտում։ Կամավորական հիմունքներով՝ հանդիսավոր շքերթին մասնակից երկրների ու քաղաքների ցուցանակները տանելու և թիմերին ուղեկցելու համար անհրաժեշտ են 18-ից 30 տարեկան, 170 սմ և բարձր հասակ ունեցող բարետես աղջիկներ։ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի կողմից շքերթի համար տրված ողջ հանդերձանքը որպես նվեր կմնա աղջիկ-կամավորականներին։ Նրանց կտրվեն նաև Համահայկական ամառային 8-րդ խաղերին մասնակցության հավաստագրեր։
Աղջիկների ընտրությունը կատարվելու է մրցութային կարգով, որը կայանալու է 2023 թվականի հունիսի 26-ից 30-ը՝ ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում (հասցեն՝ ք․Գյումրի, Գ․Նժդեհի 16)։
Մրցույթին մասնակցել ցանկացողներն առձեռն կամ էլեկտրոնային տարբերակով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
• դիմում՝ (կից ներկայացվում է ձևանմուշը),
• կրթության վկայական(բնօրինակը և պատճենը),
• անձնագիր կամ նույնականացման քարտ (բնօրինակը և պատճենը),
• ազատ ոճի մեկ լուսանկար։
Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի բնօրինակների սկանավորված տարբերակները։
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ, կիրակի և տոնական օրերից՝ ժամը 9:30-ից մինչև 13:00-ը՝ 2023 թվականի հունիսի 5-ից մինչև 21-ը ներառյալ, տեղեկատու հեռախոս 0312-4-90-00-138, էլեկտրոնային փոստ` shirak.sport@mail.com:

Դիմումի օրինակ
 

Հայտարարված է` 24.05.2023

Վերջին ժամկետը` 21.06.2023

Պատասխանատու անձ` ՀՀ Շիրակի մարզպետարան
Հասցե` ք. Գյումրի, Գ.Նժդեհի 16
Հեռ.` 0312-4-90-00-138
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 12:03:02