Հայտարարություններ Կադրային ապահովում
Հայտարարություններ
Հունիսի 3-ին Գյումրիում նախատեսվում է իրականացնել ցուցահանդես-տոնավաճառ
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան ՀՀ աշխատանքի և
սոցիալական հարցերի նախարարության և Միասնական սոցիալական ծառայության
հետ համատեղ իրականացնում է «Հայաստանում սոցիալական ներառման և ինքնաբավ կենսաապահովման միջոցառումների խթանում» դրամաշնորհային ծրագիրը, որն իրականացվում է Համաշխարհային բանկի համակարգման ներքո՝
Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ:
Ծրագրի շրջանակում ՀՀ հինգ մարզերում՝ Արարատ, Արմավիր, Կոտայք, Լոռի և
Շիրակ, ընտանեկան նպաստի շահառուներին տրամադրվել են ավելի քան 300 փոքր
բիզնես դրամաշնորհներ, որոնց միջոցով շահառուները հիմնադրել են փոքր ընտանեկան ձեռնարկություններ։
Շահառուները ներգրավված են եղել ձեռնարկատիրական հմտությունների
զարգացման դասընթացներում, որոնց ավարտին մշակել են բիզնես ծրագրեր, և դրանք տեղական կոմիտեների կողմից գնահատվելու արդյունքում՝ լավագույն ծրագրերն արժանացել են դրամաշնորհի։
Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան դրամաշնորհ
տրամադրելուց հետո շարունակել է մշտական աշխատանքը շահառուների հետ՝ նրանց տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն, կամզակերպելով տարբեր դասըթնացներ և այլ միջոցառումներ։
Գյումրի համայնքում նախատեսվում է իրականացնել ցուցահանդես-տոնավաճառ հունիսի 3-ին։ Ակնկալվում է, որ միջոցառմանը կմասնակցեն մարզի շուրջ 85 շահառու։ Ցուցահանդես-տենավաճառը կմեկնարկի ժամը 12.00-ին և կտևի մինչև 18.00-ն, նախատեսվում է միջոցառումը կազմակերպել «Բարեկամության պուրակում»:
Հայտարարված է` 30.05.2023
Վերջին ժամկետը` 00.00.0000
Պատասխանատու անձ` Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա
Հասցե` ք․ Երևան
Հեռ.` +374 11 601 600