Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ Կադրային ապահովում

Հայտարարություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ «ԳՈՒՅՆԵՐ ԿԵՐՏՈՂ ՆԿԱՐԻՉԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵԶՐԱՓԱԿՈՒՄ՝ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Հայտարարության սույն տեքստը հաստատված է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացված միջոցների հաշվին մշակութային միջոցառումների կազմակերպման համար դրամաշնորհի հատկացման մրցութային հանձնաժողովի
2023 թվականի օգոստոսի 24-ի թիվ 3 նիստի որոշմամբ

Մրցույթի ծածկագիրը` «ՇՄԱ-ԿՄՍՎ-05/23»

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմը (այսուհետ՝ նաև պատվիրատու), որը գտնվում է ք. Գյումրի Գարեգին Նժդեհի 16 հասցեում, հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով:
Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման՝ նվիրաբերության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։
Սույն մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ներկայացնելու պայմանները, ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպություններին ներկայացվող պայմանները սահմանված են հրավերով:
Մրցույթի մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2023 թ. սեպտեմբերի 20-ը, ժամը 15:00-ն: Սույն հայտարարությունը էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգում հրապարակվելու օրը հրապարակվում է նաև պատվիրատուի՝ shirak.mtad.am հասցեով գործող պաշտոնական ինտերնետային կայքում՝ նշելով հրապարակման ամսաթիվը:
Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` armeps համակարգի միջոցով՝ 2023 թ. սեպտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել` ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության գլխավոր մասնագետ, հանձնաժողովի քարտուղար՝ Արմեն Համբարձումյանին ֆինանսական հարցերի վերաբերյալ, կամ կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ, հանձնաժողովի անդամ՝ Աղավնի Հարությունյանին մշակութային, ծրագրի բովանդակային մասի վերաբերյալ:

Հեռախոս՝ 0312 4-90-00/128/, 0312 4-90-00/138/
Էլ. փոստ՝ ambarcumyan.62@mail.ru,
shirak.mshakuyt@mail.ru
Մանրամասներ

Հայտարարված է` 05.09.2023

Վերջին ժամկետը` 20.09.2023

Պատասխանատու անձ` Հ Շիրակի մարզպետի աշխատակազմ
Հասցե` ք․ Գյումրի, Գ.Նժդեհի 16
Հեռ.` 0312 4-90-00/128/, 0312 4-90-00/138/
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20