Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ Կադրային ապահովում

Հայտարարություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐՈՎ ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ««ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՆԿԱՐԻՉԸ ԻՄ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐՈՒՄ» ԵՎ «ՆԿԱՐՈՒՄ ԵՆՔ ՄԻՆԱՍԻ ԳՈՒՅՆԵՐՈՎ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

Հայտարարության սույն տեքստը հաստատված է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացված միջոցների հաշվին մշակութային միջոցառումների կազմակերպման համար դրամաշնորհի հատկացման մրցութային հանձնաժողովի
2023 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 3 նիստի որոշմամբ

Մրցույթի ծածկագիրը` «ՀՀՇՄԱ-ԴՄԳԿՆ-23/99-10-03»

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմը (այսուհետ՝ նաև պատվիրատու), որը գտնվում է ք. Գյումրի Գարեգին Նժդեհի 16 հասցեում, հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով:
Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման՝ նվիրաբերության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։
Սույն մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ներկայացնելու պայմանները, ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպություններին ներկայացվող պայմանները սահմանված են հրավերով:
Մրցույթի մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2023 թ. նոյեմբերի 13-ը, ժամը 15:00-ն: Սույն հայտարարությունը էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգում հրապարակվելու օրը հրապարակվում է նաև պատվիրատուի՝ shirak.mtad.am հասցեով գործող պաշտոնական ինտերնետային կայքում՝ նշելով հրապարակման ամսաթիվը:
Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` armeps համակարգի միջոցով՝ 2023 թ. նոյեմբերի 13-ին, ժամը 15:00-ին։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել` ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության գլխավոր մասնագետ, հանձնաժողովի քարտուղար՝ Արմեն Համբարձումյանին, կամ կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ, հանձնաժողովի անդամ՝ Աղավնի Հարությունյանին:

Հեռախոս՝ 0312 4-90-00/128/, 0312 4-90-00/138/
Էլ. փոստ՝ ambarcumyan.62@mail.ru,
shirak.mshakuyt@mail.ru

Մանրամասներ

Հայտարարված է` 27.10.2023

Վերջին ժամկետը` 13.11.2023

Պատասխանատու անձ` ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ
Հասցե` ք. Գյումրի, Գ.Նժդեհի 16
Հեռ.` 0312 4-90-00/128/, 0312 4-90-00/138/
էլ. փոստ`



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 17:48:41