Հայտարարություններ Կադրային ապահովում
Հայտարարություններ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐՈՎ ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ «ԳՈՒՅՆԵՐ ԿԵՐՏՈՂ ՆԿԱՐԻՉԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵԶՐԱՓԱԿՈՒՄ՝ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
Հայտարարության սույն տեքստը հաստատված է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացված միջոցների հաշվին մշակութային միջոցառումների կազմակերպման համար դրամաշնորհի հատկացման մրցութային հանձնաժողովի
2023 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 3 նիստի որոշմամբ
Մրցույթի ծածկագիրը` «ՀՀՇՄԱ-ԴՄԳԿՆ-23/99-8-03»
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմը (այսուհետ՝ նաև պատվիրատու), որը գտնվում է ք. Գյումրի Գարեգին Նժդեհի 16 հասցեում, հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով:
Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման՝ նվիրաբերության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։
Սույն մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ներկայացնելու պայմանները, ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպություններին ներկայացվող պայմանները սահմանված են հրավերով:
Մրցույթի մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2023 թ. նոյեմբերի 13-ը, ժամը 15:00-ն: Սույն հայտարարությունը էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգում հրապարակվելու օրը հրապարակվում է նաև պատվիրատուի՝ shirak.mtad.am հասցեով գործող պաշտոնական ինտերնետային կայքում՝ նշելով հրապարակման ամսաթիվը:
Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` armeps համակարգի միջոցով՝ 2023 թ. նոյեմբերի 13-ին, ժամը 15:00-ին։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել` ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության գլխավոր մասնագետ, հանձնաժողովի քարտուղար՝ Արմեն Համբարձումյանին ֆինանսական հարցերի վերաբերյալ, կամ կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ, հանձնաժողովի անդամ՝ Աղավնի Հարությունյանին մշակութային, ծրագրի բովանդակային մասի վերաբերյալ:
Հեռախոս՝ 0312 4-90-00/128/, 0312 4-90-00/138/
Էլ. փոստ՝ ambarcumyan.62@mail.ru,
shirak.mshakuyt@mail.ru
Հայտարարված է` 27.10.2023
Վերջին ժամկետը` 13.11.2023
Պատասխանատու անձ` ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ
Հասցե` ք. Գյումրի, Գ.Նժդեհի 16
Հեռ.` 0312 4-90-00/128/, 0312 4-90-00/138/
էլ. փոստ`