Հայտարարություններ Կադրային ապահովում
Հայտարարություններ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐՈՎ ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ «ԳՈՒՅՆԵՐ ԿԵՐՏՈՂ ՆԿԱՐԻՉԸ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
Հայտարարության սույն տեքստը հաստատված է ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացված միջոցների հաշվին մշակութային միջոցառումների կազմակերպման համար դրամաշնորհի հատկացման մրցութային հանձնաժողովի
2023 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 8 նիստի որոշմամբ
Մրցույթի ծածկագիրը` «ՀՀՇՄԱ-ԴՄԳԿՆ-23/99-6-04»
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմը (այսուհետ՝ նաև պատվիրատու), որը գտնվում է ք. Գյումրի Գարեգին Նժդեհի 16 հասցեում, հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով:
Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման՝ նվիրաբերության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։
Սույն մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ներկայացնելու պայմանները, ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպություններին ներկայացվող պայմանները սահմանված են հրավերով:
Մրցույթի մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2023 թ. դեկտեմբերի 4-ը, ժամը 11:00-ն: Սույն հայտարարությունը էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգում հրապարակվելու օրը հրապարակվում է նաև պատվիրատուի՝ shirak.mtad.am հասցեով գործող պաշտոնական ինտերնետային կայքում՝ նշելով հրապարակման ամսաթիվը:
Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` armeps համակարգի միջոցով՝ 2023 թ. դեկտեմբերի 4-ին, ժամը 11:00-ին։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել` ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության գլխավոր մասնագետ, հանձնաժողովի քարտուղար՝ Արմեն Համբարձումյանին, կամ կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ, հանձնաժողովի անդամ՝ Աղավնի Հարությունյանին:
Հեռախոս՝ 0312 4-90-00/128/,
0312 4-90-00/138/
Էլ. փոստ՝ ambarcumyan.62@mail.ru,
Հայտարարված է` 17.11.2023
Վերջին ժամկետը` 04.12.2023
Պատասխանատու անձ` ՀՀ Շիրակի մարզպետարան
Հասցե` ք. Գյումրի, Գ.Նժդեհի 16
Հեռ.` 0312 4-90-00/128/, 0312 4-90-00/138/
էլ. փոստ`