Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ Կադրային ապահովում

Հայտարարություններ

«Իմփաքթ հաբ Արմենիա» սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամը սկսում է փափուկ հմտությունների անվճար դասընթացներ Իմփաքթ հաբ Գյումրիում՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված և տեղացի անձանց համար

Իմպաքթ հաբ Գյումրիի կառուցվածքում գործող` Շիրակի ԿՐԵԼԱԲ ստեղծարար կենտրոնում փետրվար ամսին մեկնարկում է փափուկ հմտությունների և  դասընթաց, որն անձնական և մասնագիտական աճի լայն հնարավորություններ կընձեռի բոլոր մասնակիցներին։
Փափուկ հմտություններ-ի դասընթացը Շիրակի մարզում բնակվող՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված, ինչպես նաև այն տեղացի անձանց համար է, ովքեր ձգտում են աշխատանք գտնել Հայաստանում կամ լինել ինքնազբաղված, և գիտակցում են գիտելիքի ու հմտությունների բարելավման անհրաժեշտությունը։
Առաջարկվող համապարփակ դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն թիմերում արդյունավետ աշխատելու, ներանձնային շփման համար անհրաժեշտ հմտություններ ու գործիքակազմ, կբարելավեն գիտելիքները անձնական, ընտանեկան ֆինանսների կառավարման համար։ Ինչպես նաև հնարավորութուն կունենան՝ ձեռք բերելու բիզնեսի վարման, հասարակայնության հետ կապերի և սոցիալական մեդիա մարքեթինգի բազային գիտելիք և հմտություններ, որը կնպաստի սեփական արտադրանքը կամ ծառայությունները ավելի արդյունավետ իրացնելուն։
Եվ ուշադրություն, ևս մի թրենդային դասընթաց․ մենք կօգնենք Ձեզ սովորել հեռախոսով ֆոտոնկարահանման, նկարների մշակման գաղտնիքները, Դուք կստեղծեք ավելի որակյալ վիզուալ բովանդակություն։
Դասընթացը կմեկնարկի փետրվարի 26-ից և կտևի 7-9 օր՝ մինչև 30-35 ժամ ընդհանուր ժամաքանակով՝ անցանց ձևաչափով։
Վայրը՝ Իմփաքթ Հաբ Գյումրի (հասցե՝ Շիրակացու 8/8)
Ձեր տեղը ամրագրելու համար գրեք Impact Hub Gyumri ֆեյսբուքյան էջին կամ մինչև փետրվարի 23-ը լրացրեք հետևյալ հայտադիմումը՝ https://forms.gle/WTy9C8CFdxbyHDT69
Փափուկ հմտությունների ուսուցման փաթեթն ընդգրկում է հետևյալ ասպեկտները.
• Բանավոր և գրավոր հաղորդակցություն
• Բազային թվային հմտություններ
• Թիմային աշխատանք
• Ժամանակի կառավարում
• Բանակցություններ վարելու հմտություններ
• Ֆինանսական գրագիտություն
• Աշխատանք գտնելու հմտություններ
• Բիզնես մոդելավորում
• Հանրային կապեր
• Սոցիալական մեդիա մարքետինգ
• Ֆոտոնկարահանում, նկարների մշակում (հեռախոսով)

 

Հայտարարված է` 19.02.2024

Վերջին ժամկետը` 00.00.0000

Պատասխանատու անձ` Իմփաքթ Հաբ Գյումրի
Հասցե` Շիրակացու 8/8



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21