Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ Կադրային ապահովում

Հայտարարություններ

«Իմփաքթ հաբ Արմենիա» սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամը սկսում է «Լուսանկարչություն բջջային հեռախոսով» անվճար դասընթացներ Իմփաքթ հաբ Գյումրիում՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված և տեղացի անձանց համար

 «Իմփաքթ հաբ Արմենիա» սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամը սկսում է անվճար դասընթացներ Իմփաքթ հաբ Գյումրիում՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված և տեղացի անձանց համար
Իմպաքթ հաբ Գյումրիի կառուցվածքում գործող` Շիրակի ԿՐԵԼԱԲ ստեղծարար կենտրոնում փետրվար ամսին մեկնարկում է «Լուսանկարչություն բջջային հեռախոսով» դասընթացը, որն ստեղծված է Շիրակի մարզի՝ տեղացի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն անձանց համար, ովքեր լուսանկարչության հմտությունները զարգացնելու ցանկություն ունեն:
Լուսանկարիչ Դավիթ Ավետիսյանի հետ՝ համապարփակ քառօրյա դասընթացը խոստանում է զինել մասնակիցներին լուսանկարչության աշխարհում գերազանց լինելու համար անհրաժեշտ գիտելիքով և հմտություններով:
Դասընթացի արդյունքում մասնակիցները կունենան բազային գիտելիքներ լուսանկարչության մասին, կկարողանան ճիշտ կոմպոզիցիայով և լուսավորությամբ լուսանկարներ ստանալ, մշակել լուսանկարները Adobe Photoshop կամ LightRoom ծրագրերով։
Դասընթացը հատկապես խորհուրդ է տրվում՝

  • սկսնակ կամ զարգացող բիզնեսների սեփականատերերին, ովքեր ցանկանում են բարելավել ապրանքանիշի վիզուալները՝ դրանով իսկ նպաստելով վաճառքների ավելացմանը․
  •  ինֆլուենսերներին, ովքեր ձգտում են կատարելագործել կոնտենտը․
  • Սոցիալական մեդիա մարքեթինգի և հանրային կապերի մասնագետներին․
  •  լուսանկարչությամբ հետաքրքրված այլ անձանց։

Դասընթացը կմեկնարկի փետրվարի 25-ից և կտևի 4 օր, օրական 2 ժամ անցանց ձևաչափով։
Վայրը՝ Իմփաքթ Հաբ Գյումրի (հասցե՝ Շիրակացու 8/8)
Ձեր տեղը ամրագրելու համար գրեք Impact Hub Gyumri ֆեյսբուքյան էջին կամ մինչև փետրվարի 23-ը լրացրեք հետևյալ հայտադիմումը՝ https://forms.gle/wCt71pmE9ngAQtTn7
Հետևե՛ք Իմփաքթ հաբ Գյումրիի և Իմփաքթ հաբ Երևանի էջերին՝ լրացուցիչ մանրամասների համար:

Հայտարարված է` 19.02.2024

Վերջին ժամկետը` 00.00.0000

Պատասխանատու անձ` Իմփաքթ Հաբ Գյումրի
Հասցե` Շիրակացու 8/8



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21