Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ Կադրային ապահովում

Հայտարարություններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «Երիտասարդության մասին» օրենքի նախագծի մշակման աշխատանքները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «Երիտասարդության մասին» օրենքի նախագծի մշակման աշխատանքները:
Նախագծի մշակման նպատակով Նախարարությունը ձևավորվել է աշխատանքային խումբ, որը մշակել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի  նախնական տարբերակը:


Նախագիծը հանրության ավելի լայն շրջանակներում ներկայացնելու նպատակով Նախարարությունը նախատեսում է իրականացնել այցելություններ ՀՀ մարզեր․

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում 03.04.2024թ. քննարկմանը կարող են մասնակցել տվյալ մարզում գործող ՏԻՄ-ի երիտասարդության հարցերով զբաղվող մասնագետներ, ՔՀԿ ներկայացուցիչներ, երիտասարդներ և երիտասարդական նախաձեռնող խմբերի ներկայացուցիչներ: Յուրաքանչյուր հանդիպման մասնակիցների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 100-ը:


Քննարկումներին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք պետք է մինչև 2024 թվականի մարտի 21-ը ներառյալ ներկայացնեն մասնակցության հայտ հետևյալ հղմամբ՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeXkpUBzU58MeCsu8r2eijQHtNrZvWbkxwS1Udv4v_goml7hg/viewform

 

 

Հայտարարված է` 15.03.2024

Վերջին ժամկետը` 03.04.2024

Պատասխանատու անձ` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հասցե` ք․ Երևան



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 17:48:41