Հայտարարություններ Կադրային ապահովում
Հայտարարություններ
Ամերիկյան խորհուրդներ կազմակերպությունը հրավիրում է մասնակցելու պետական կառավարման և հանրային քաղաքականության մշակման գործընթացում ընդգրկված մարմինների աշխատակիցների մասնագիտական կատարելագործմանը և փոխանակմանն ուղղված ծրագրին PFP (Professional Fellows Program)
Ամերիկյան խորհուրդներ կազմակերպությունը 2024թ․-ին կրկին է իրականացնել
պետական կառավարման և հանրային քաղաքականության մշակման գործընթացում ընդգրկված մարմինների աշխատակիցների մասնագիտական կատարելագործմանը և փոխանակմանն ուղղված ծրագիրը PFP (Professional Fellows Program)։ Այն hովանավորում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական և մշակութային գործերի բաժինը:
Հայաստանում PFP ծրագիրն իրականացնում է Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդներ (Ամերիկյան խորհուրդներ) կազմակերպությունը:
PFP-ն հնարավորություն է ընձեռում երիտասարդ մասնագետներին ծանոթանալու եւ գործնական փորձ ձեռք բերելու ԱՄՆ-ի կառավարման մարմիններում: PFP-ն ծրագիր է պետական սեկտորում
և ՀԿ-ներում ընդգրկված մասնագետների համար, որոնք ներգրավված են հանրային
քաղաքականություն մշակելու և օրենսդրություն ձևավորելու գործընթացում։ PFP մասնակիցները
ԱՄՆ-ի քաղաքական և կառավարման գործընթացների վերաբերյալ իրենց մասնագիտական
հետաքրքրություններն ու գիտելիքները կկարողանան խորացնել՝ հնարավորություն ունենալով
աշխատելու Միացյալ Նահանգների պետական, օրենսդրական հաստատություններում, տեղական
կառավարման մարմիններում, քաղաքապետարաններում, ինչպես նաև հանրային
քաղաքականության մշակման հարցերով զբաղվող ՀԿ-ներում:
PFP-ի նպատակն է մասնակիցներին հնարավորություն տալ՝
▪ ավելի խորը ծանոթանալու ԱՄՆ-ի օրենսդրական և կառավարման գործընթացներին,
▪ կարևորելու քաղաքացիական հասարակության դերը և ներգրավվածությունը քաղաքական
գործընթացներին,
▪ ստեղծելու գործընկերական կապեր ԱՄՆ-ի եւ Հայաստանի հաստատությունների միջեւ,
▪ միասնական ուղիներ փնտրելու եւ գործնական լուծումներ մշակելու` ընդհանուր
մտահոգություններն ու մասնագիտական խնդիրները հաղթահարելու համար:
PFP ծրագրի յուրաքանչյուր մասնակից հինգից-վեցշաբաթյա վերապատրաստում կանցնի ԱՄՆում: PFP ծրագիրը տրամադրում է ճանապարհածախս, վիզայի վճար, առողջության
ապահովագրում եւ կրթաթոշակ: Բնակարանը եւ սնունդը տրամադրում են նախապես ընտրված
հյուրընկալող ընտանիքները:
Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է՝
▪ լինեն Հայաստանի Հանրապետության
քաղաքացի եւ բնակիչ ▪ ունենան առնվազն բակալավրի կրթություն
▪ դիմելու պահին լինեն 25-ից 35 տարեկան ▪ ցուցաբերեն առաջնորդելու և
համագործակցելու հմտություններ
▪ ունենան առնվազն երկու տարվա համապատասխան աշխատանքային փորձ եւ
մտադրություն աշխատանքը շարունակելու իրենց երկրի պետական և հանրային սեկտորում
▪ տիրապետեն անգլերենին:
PFP ծրագրի մասնակիցներն ընտրվում են մրցույթային կարգով:
Ծրագրին մասնակցելու համար դիմորդները պետք է մինչև 2024թ. Ապրիլի 30-ը
ներկայացնեն առցանց դիմում՝ https://bit.ly/49XQiFA
Ծրագրին դիմելու գործընթացի և մրցույթի անցկացման մասին մանրամասն տեղեկություններ
կարելի է ստանալ ծրագրի կայքից https://www.professionalfellows.americancouncils.org/?fbclid=IwAR0YwuHYp9lIB9xBs9jVcSm0VaqP09xz3YfjbxhppYOBGVSAguskqmtqVgM կամ
Ամերիկյան խորհուրդների Հայաստանի գրասենյակից
Հայտարարված է` 19.03.2024
Վերջին ժամկետը` 30.04.2024
Պատասխանատու անձ` Ամերիկյան խորհուրդների Հայաստանի գրասենյակ
Հասցե` ք․ Երևան
Հեռ.` +374 010 56 00 45, 54 40 12; 54 40 15