Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ Կադրային ապահովում

Հայտարարություններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաքի ընտրության մրցույթ

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաքի ընտրության մրցույթ:
Մրցույթին կարող են դիմել քաղաքային բնակավայր ունեցող համայնքը կամ նրա կազմում ներառված առանձին քաղաքային բնակավայրը։
Մրցույթի արդյունքներով երիտասարդական մայրաքաղաք հռչակված քաղաքը դիտարկվում է որպես երիտասարդական, մշակութային, սպորտային միջոցառումների և նախաձեռնությունների իրականացման առաջնահերթ վայր:
Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են հունիսի 3-ից մինչև օգոստոսի 2-ը ներառյալ։
Հայտերի՝ մրցույթի իրականացման կանոնակարգի պահանջներին համապատասխան ներկայացման և պատշաճ լրացմանն աջակցության նպատակով հունիսի 24-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ ԿԳՄՍՆ-ում տեղի կունենա խորհրդատվական հանդիպում՝ նախատեսված այն քաղաքների/համայնքների ներկայացուցիչների համար, որոնք պատրաստվում են հայտ ներկայացնել:
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հունիսի 19-ը youth@escs.am էլ.փոստին ուղարկել մասնակցի(ների) մասին տեղեկատվություն՝ նշելով անունը, ազգանունը, ստորաբաժանումը, պաշտոնը, բջջային հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն։
Մանրամասն՝ https://escs.am/am/news/22624

 

Հայտարարված է` 03.06.2024

Վերջին ժամկետը` 02.08.2024

Պատասխանատու անձ` ՀՀ ԿԳՄՍ
Հասցե` ք․ Երևան



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-27 17:48:41