Հայտարարություններ Կադրային ապահովում
Հայտարարություններ
Հրավեր ՝ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի ենթակայության «Գյումրու սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հասարակական կազմակերպություններին մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմի ենթակայության Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գյումրու սիմֆոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հասարակական կազմակերպություններին մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները սահմանելու մասին» N 539-Ն որոշման հավելվածի 17-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմը հասարակական կազմակերպություններին հրավիրում է դիմելու Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմի ենթակայության Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գյումրու սիմֆոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով:
Դիմել կարող են այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները և խնդիրներն առնչություն ունեն մշակույթի կամ արվեստի ոլորտի հետ և դիմելու ամսվան նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեություն են ծավալել տվյալ ոլորտում:
Դիմումի մեջ անհրաժեշտ է նշել՝
1. Կազմակերպության անվանումը
2. Կազմակերպության գտնվելու վայրը, իրավաբանական հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն,
3. Կազմակերպության կանոնադրությունը:
Դիմումները ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ, կիրակի և տոնական օրերից՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը՝ 2024 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև հոկտեմբերի 1-ը ներառյալ, տեղեկատու հեռախոս 0312-4-90-00-136, էլեկտրոնային փոստի հասցեն` shirak.andznakazm@gmail.com :
Հայտարարված է` 11.09.2024
Վերջին ժամկետը` 00.00.0000
Պատասխանատու անձ` Շիրակի մարզպետի աշխատակազմ
Հասցե` ք․ Գյումրի, Գ․ Նժդեհ 16
Հեռ.` 0312-4-90-00-136