Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ Կադրային ապահովում

Հայտարարություններ

«ԴՊՐՈՑԱԿԱՆ ԲԱԺԱՆՈՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ» ԾՐԱԳՐԻ ԷՔՍՊՈ-ԱՐՇԱՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հիմք ընդունելով պետական քաղաքականության առաջնահերթությունները և ոլորտային ռազմավարական գերակայությունները, 2024-2025 թթ. ուսումնական տարին հայտարարել է «Մշակութային կրթության տարի»: Նախաձեռնությունը նպատակ ունի ընդլայնելու մշակույթի դերը կրթական գործընթացներում՝ նպաստելով դպրոցականների՝ հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների ձևավորմանը, ազգային արժեհամակարգի և լայն աշխարհայացքի կայացմանը:
«Մշակութային կրթության տարվա» մեկնարկի շրջանակում 2024 թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-16:00-ն, նախարարությունը ՀՀ բոլոր մարզերում կազմակերպում է «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի Էքսպո-արշավ, որի հիմնական նպատակն է ստեղծել իրազեկման հարթակ ծրագրին միացած մշակութային կազմակերպությունների և դպրոցների համար՝ ներկայացնելով մարզի մշակութային ներուժը շահառու ուսումնական հաստատություններին:
Միջոցառման շրջանակում յուրաքանչյուր մարզում նախատեսվում է մեկ հարթակում միավորել տվյալ մարզից «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրին միացած մշակութային կազմակերպությունները, որոնք շահառուներին կներկայացնեն իրենց ծրագրերը մեկ տարվա կտրվածքով:
Հաշվի առնելով նախաձեռնության կարևորությունը և մասշտաբային բնույթը՝ տեղեկացնում ենք, որ սույն թվականի սեպտեմբերի 14-ին ամբողջ օրվա ընթացքում Գյումրու «Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարան» ՀՈԱԿ-ի տարածքում /ք.Գյումրի Վարդանանց հրապարակ 1/ կիրականացվի «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի Էքսպո-արշավ:
Նախարարությունը հրավիրում և հորդորում է բոլոր դպրոցականներին ու ուսուցիչներին ակտիվ մասնակիցը լինելու կրթամշակութային տոնին:

 

Հայտարարված է` 16.09.2024

Վերջին ժամկետը` 00.00.0000

Պատասխանատու անձ` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հասցե` ք․ Երևան



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20