Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ Կադրային ապահովում

Հայտարարություններ

100 ջրատաքացուցիչ Հայաստանի բոլոր մարզերի համար

ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
ՄԱԶԾ «Կայուն Համայնքներ» ծրագրի նպատակն է խթանել սոցիալական և տնտեսական զարգացումը համայնքներում՝ աջակցելով տեղական բնակչության երկարաժամկետ դիմադրողականության և կյանքի ընդհանուր որակի բարելավմանը: Էներգախնայողության, առողջապահական, կրթական և այլ առանցքային ոլորտների ենթակառուցվածքների զարգացման միջոցով՝ ծրագիրը ձգտում է ստեղծել ինքնաբավ համայնքներ՝ միաժամանակ փորձելով նվազեցնել շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը և նպաստել կայուն տնտեսական աճին։

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Ծրագրի շրջանակներում մեկնարկած «Սոլար 24 — 100 ջրատաքացուցիչներ» նախագիծն ուղղված է հասարակական շենքերի (ներառյալ՝ վարչական շենքեր, դպրոցներ, մանկապարտեզներ, համայնքային կենտրոններ, մշակույթի տներ, գրադարաններ և այլ վարչական միավորներ՝ մարզային կամ համայնքիային իշխանությունների կառավարման ներքո) կենցաղային և աշխատանքային պայմանների բարելավմանը՝ ապահովելով մշտական տաք ջրի հասանելիություն արևային ջրատաքացուցիչների միջոցով: Ծրագրին կարող են դիմել հասարակական շենքերի կամ տվյալ բնակավայրերի և համայնքների ներկայացուցիչները՝ ջրատաքացուցիչ ստանալու համար, որը կբարելավի իրենց աշխատանքային/կրթական միջավայրը՝ ապահովելով մշտական տաք ջրի հասանելիություն, նպաստելով էներգախնայողությանը և աջակցելով կայուն ենթակառուցվածքների զարգացմանը:

ՆԱԽԱԳԾԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Աշխատանքային պայմանների բարելավում․ Բարելավել հասարակական շենքերի հարմարավետությունն ու արդյունավետությունը՝ ապահովելով մշտական տաք ջրի հասանելիություն՝ ստեղծելով ավելի լավ միջավայր անձնակազմի, ուսանողների և այլ օգտվողների համար: Կանաչ էներգիայի լուծումների խթանում․ Խթանել էներգախնայող ջրատաքացուցիչների կիրառումը՝ նպաստելով շրջակա միջավայրի կայունությանը:

ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Աջակցության տեսակը՝ Արևային ջրատաքացուցիչ
Արժեքը՝ 1102 ԱՄՆ դոլար / 425․000 դրամ
Ծավալը՝ 360 լիտր
Համաֆինանսավորում՝ 80,000 դրամ
Երաշխիք՝ 1 տարի
*Ծրագիրը հոգում է ջրատաքացուցիչների ձեռքբերման և դրանց տեղափոխման ծախսերը։
*Շահառուն հոգում է տեղադրման ծախսերը ֆիքսված 80,000 դրամի չափով։

ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Դիմումները կգնահատվեն ըստ՝
1․ Կարիքի և ազդեցության՝ սա ներառում է տաք ջրի կարիքի և ջրատաքացուցիչի շահագործման հնարավոր օգուտների գնահատում:
2․ Համաֆինանսավորման առկայության՝ սա ենթադրում է շահառուի՝ ջրատաքացուցչի տեղադրման ծախսերը վճարելու կարողություն։
3․ Օգտվողների քանակի՝ սա ներառում է աշխատակազմի, այցելուների և այն համայնքի անդամների թիվը, որոնք կօգտվեն աջակցության արդյունքից:

*Տանիքի տեխնիկական վիճակը․ Նախնական ընտրությունից հետո տեղադրող կազմակերպությունը կիրականացնի տանիքի գնահատում։ Եթե տանիքը կամ տեղադրման տարածքը համապատասխան չլինի (օրինակ՝ կառուցվածքային ամրության պակասի, տարածքի սղության կամ այլ անվտանգության խնդիրների պատճառով), դիմում հայտը կարող է մերժվել։

ՆԱԽԱԳԾԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ
Նախագծի շահառու կարող են հանդիսանալ ՀՀ բոլոր մարզերի մարզային կամ համայնքային ենթակայության ներքո գտնվող հասարակական կառույցների (վարչական շենքեր, դպրոցներ, մանկապարտեզներ, համայնքային կենտրոններ, մշակույթի տներ, գրադարաններ և այլ միավորներ) ներկայացուցիչները ։

ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄ

 

Հայտարարված է` 24.09.2024

Վերջին ժամկետը` 00.00.0000

Հասցե` ք. Գյումրի, Գ.Նժդեհի 16



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-11 17:38:54