Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ Կադրային ապահովում

Հայտարարություններ

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի ենթակայության Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ամասիայի մանկական արվեստի դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հասարակական կազմակերպություններին մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկելու հայտարարություն

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմի ենթակայության Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ամասիայի մանկական արվեստի դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հասարակական կազմակերպություններին մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և չափորոշիչները սահմանելու մասին» N 539-Ն որոշման հավելվածի 17-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմը հասարակական կազմակերպություններին հրավիրում է դիմելու Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմի ենթակայության Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ամասիայի մանկական արվեստի դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով:
Դիմել կարող են այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակները և խնդիրներն առնչություն ունեն մշակույթի կամ արվեստի ոլորտի հետ և դիմելու ամսվան նախորդող առնվազն երկու տարվա ընթացքում գործունեություն են ծավալել տվյալ ոլորտում:
Դիմումի մեջ անհրաժեշտ է նշել՝
1. Կազմակերպության անվանումը
2. Կազմակերպության գտնվելու վայրը, իրավաբանական հասցեն, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն,
3. Կազմակերպության կանոնադրությունը:

Դիմումները ընդունվում են ամեն օր, բացի շաբաթ, կիրակի և տոնական օրերից, ժամը 9:30-ից մինչև 12:30-ը՝ 2024 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև նոյեմբերի 6-ը ներառյալ, տեղեկատու հեռախոս 0312-4-90-00-136, էլեկտրոնային փոստի հասցեն` shirak.andznakazm@gmail.com:

 

Հայտարարված է` 16.10.2024

Վերջին ժամկետը` 00.00.0000

Պատասխանատու անձ` ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ
Հասցե` ք․ Գյումրի, Գ․ Նժդեհ 16
Հեռ.` 0312-4-90-00-136



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 22:51:20