Հայտարարություններ Կադրային ապահովում
Հայտարարություններ
Հասարակական կազմակերպությունների հետազոտական կարողությունների զարգացում
Հարգելի՛ ՔՀԿ ներկայացուցիչներ,
«ՊրոԴեՖորմ» ՍՊԸ-ն հրավիրում է հասարակական կազմակերպություններին՝ մասնակցելու «Հասարակական կազմակերպությունների հետազոտական կարողությունների զարգացում» ծրագրին՝ «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Դիմոքրասի Ինթերնեյշնլ կազմակերպության կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:
Այս ծրագրի նպատակն է զարգացնել ՔՀԿ-ների հետազոտական կարողությունները, ինչը նրանց հնարավորություն կտա արդյունավետ կերպով պաշտպանել խոցելի խմբերի իրավունքները սոցիալական պաշտպանության ոլորտում, ազդեցություն ունենալ քաղաքականության վրա և նպաստել կայուն զարգացմանը։
«Հասարակական կազմակերպությունների հետազոտական կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում նախատեսվում է.
Խոցելի խմբերի հետ աշխատող ՔՀԿ-ների քարտեզագրում և գնահատում:
Կքարտեզագրվեն ծրագրով սահմանված թիրախ խմբերի հետ աշխատող կազմակերպությունները։ Ծրագրին մասնակցելու համար յուրաքանչյուր խմբի հիմնախնդիրներով զբաղվող ՔՀԿ-ներից կընտրվեն երեքական կազմակերպություններ։
Կկատարվի կազմակերպությունների հետազոտական և հաշվետվողական կարողությունների զարգացման գնահատում։
Կարողությունների զարգացում
Ընտրված կազմակերպությունների ներկայացուցիչները հնարավորություն կունենան մասնակցելու 3 երկօրյա դասընթացի`
Դասընթաց 1՝ Հետազոտության մեթոդաբանություն և տվյալների հավաքագրում
Դասընթաց 2՝ Տվյալների վերլուծություն և հաշվետվությունների կազմում
Դասընթաց 3՝ Շահերի պաշտպանություն
Կարողությունների զարգացման արդյունքում մասնակից կազմակերպությունները կմշակեն հետազոտական ծրագրերի առաջարկներ, որոնք կներկայացվեն Դիմոքրասի Ինթերնեյշնլ «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրին՝ ֆինանսական աջակցության համար։
Մշակված ծրագրերի իրականացման համար ֆինանսական աջակցություն կտրամադրվի առավելագույնը 8 դիմորդ կազմակերպության։
Մասնակցության չափանիշներ
Ծրագրի մասնակցությունը բաց է Հայաստանում գործող այն ՔՀԿ-ների համար, որոնք ակտիվ են սոցիալական պաշտպանության ոլորտում և աշխատում են հետևյալ խմբերի հետ`
Հաշմանդամություն ունեցող անձինք
Ազգային և կրոնական փոքրամասնություններ
Մարդկանց թրաֆիքինգի զոհեր
Գենդերային բռնության զոհեր և խոցելի կանայք
Հարկադիր աշխատանքի զոհեր
Խոցելի երեխաներ
Տեղահանված անձինք
Կազմակերպությունները կընտրվեն հետևյալ չափանիշներներով՝
Կազմակերպչական կարողություն,
Կազմակերպության հետազոտական կարողությունների զարգացման կարիք,
Սովորելու և զարգացման հանձնառություն, ձեռք բերված գիտելիքների և հմտությունների կիրառման պատրաստակամություն,
Համագործակցելու պատրաստակամություն և հետաքրքրվածություն,
Աշխարհագրական ծածկույթ։
Դիմելու ընթացակարգ
Դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտադիմումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ դեկտեմբերի 16, 2024թ. (օրվա ավարտ):
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ծրագրի համակարգող Անի Հովսեփյանի հետ՝
Էլ. հասցե՝ annie.hovsepyan@gmail.com
Հեռախոս՝ +374 77 162957
«Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագիրն իրականացվում է Դիմոքրասի Ինթերնեյշնլ կազմակերպության կողմից՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակն է բարելավել խոցելի և մարգինալացված խմբերի կյանքը՝ օրենսդրական բարեփոխումների, ծառայությունների բարելավման ու պետական եւ ոչ պետական դերակատարների միջև համագործակցության խթանման միջոցով։
Հայտարարված է` 13.12.2024
Վերջին ժամկետը` 00.00.0000
Պատասխանատու անձ` «ՊրոԴեՖորմ» ՍՊԸ
Հասցե` ք․ Երևան
Հեռ.` +374 77 162957
էլ. փոստ`