Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ Կադրային ապահովում

Հայտարարություններ

2026 թվականին նշվող Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի 25-ամյակի շրջանակում հայտարարել է Լանդշաֆտի մրցանակաբաշխություն

 Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) 2026թ. նշվող Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի (Կոնվենցիա) 25-ամյակի շրջանակում հայտարարել է Լանդշաֆտի մրցանակաբաշխություն, որին կարող են մասնակցել Կոնվենցիայի կողմ հանդիսացող երկրները (Հայաստանը կոնցենվիան վավերացրել է 2004թ.):
ԵԽ Լանդշաֆտի մրցանակը կոչված է խթանել վարչատարածքային միավորների կայուն զարգացումը՝ բնապահպանական և սոցիալ-տնտեսական եվրոպական և միջազգային չափանիշներին համապատասխան, բարձրացնել հանրային իրազեկվածությունը լանդշաֆտների պաշտպանության կարևորության, դրանց դերի և փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև մեծացնել քաղհասարակության և հանրային մասնակցության դերը ՏԻՄ ոլորտում:
Մրցանակը շնորհվում է լանդշաֆտների պաշտպանության, կառավարման և պլանավորման հարցերում նշանակալի ավանդ ունեցող ՏԻՄ-երին և հասարակական կազմակերպություններին: Մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու Իտալիայում 2026թ. հոկտեմբերին:
Կոնվենցիայի անդամ յուրաքանչյուր երկիր պետք է ներպետական մրցութային կարգով ընտրի և մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը ԵԽ քարտուղարությանը ներկայացնի վերոնշյալ պայմաններին համապատասխան ՏԻՄ կամ ՀԿ հանդիսացող մեկ թեկնածու։ Հավելյալ հարցերի համար կարելի է դիմել Լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի քարտուղարություն հետևյալ էլեկտրոնային հասցեներով՝ landscape@coe.int, nadiya.marino@coo.int:
 

Կից ներկայացված է  ԵԽ Լանդշաֆտի մրցանակի դիմում-հայտի ձևաթուղթը և մրցանակաբաշխության ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվական ուղեցույցը:

 

 

 

Հայտարարված է` 03.03.2025

Վերջին ժամկետը` 00.00.0000

Պատասխանատու անձ` ԵԽ Լանդշաֆտի մրցանակի
Հասցե` ք. Գյումրի, Գ.Նժդեհի 16



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-31 14:45:56