Հայտարարություններ Կադրային ապահովում
Հայտարարություններ
Իրազեկում՝ սոցիալական փաթեթով հանգստի ապահովման ծառայություն մատուցող Շիրակի մարզում գործող հյուրանոցային տնտեսություններին
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի 2024 թվականի օգոստոսի 7–ի N 2014-Լ հրամանով հաստատվել է «Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայությունում ընդգրկվող զբոսաշրջային օպերատորների հաշվառման, սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության հաշվետվողական էլեկտրոնային համակարգում ընդգրկման և հաշվառված զբոսաշրջային օպերատորներին հաշվառումից հանելու կարգը», որն ուժի մեջ է մտել 2024 թվականի հոկտեմբերի 3-ից։
Համաձայն հրամանով հաստատված կարգի՝ «Սոցիալական փաթեթ» էջերում զբոսաշրջային փաթեթները և տուրերը ներկայացվում են գնանշմամբ` զբոսաշրջային փաթեթում առանձին նշելով փաթեթում ներառված հյուրանոցային ծառայությունների գները:
Ընդ որում՝ զբոսաշրջային փաթեթում նշված հյուրանոցային ծառայության գինը չպետք է գերազանցի տվյալ հյուրանոցային տնտեսության օբյեկտը շահագործող անձի կողմից հայտարարված հյուրանոցային ծառայությունների գործող մանրածախ գինը (ավելացված արժեքի հարկ վճարող հյուրանոցային տնտեսության օբյեկտների դեպքում գները հաշվի են առնվում ներառյալ ավելացված արժեքի հարկը, իսկ ավելացված արժեքի հարկ չվճարող հյուրանոցային տնտեսության օբյեկտների դեպքում` առանց ավելացված արժեքի հարկի):
Սոցիալական փաթեթով հանգստի ապահովման ծառայություն մատուցող մարզի տարածքում գործող հյուրանոցային տնտեսությունները չպետք է մոռանան վերոնշյալ դրույթի պահպանման անհրաժեշտության մասին։
Հայտարարված է` 11.06.2025
Վերջին ժամկետը` 00.00.0000
Պատասխանատու անձ` ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Հասցե` ք․ Երևան