Հայտարարություններ Կադրային ապահովում
Հայտարարություններ
«ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԲԻԶՆԵՍԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱԳԾԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ
ՀՐԱՎԵՐ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ «ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԲԻԶՆԵՍԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱԳԾԻՆ
«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն Armenian Caritas ու «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը հրավիրում են՝ մասնակցելու ձեռնարկատիրական հմտությունների զարգացման և բիզնեսի աջակցության հատուկ նախագծին։
Նախագիծն իրականացվում է Հայկական Կարիտասի «Կառուցենք կամուրջներ. Հայաստանում փախստականների և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական ինտեգրում և դիմակայունության բարձրացում» ծրագրի տնտեսական ինտեգրման բաղադրիչի շրջանակում՝ Կարիտաս կոնֆեդերացիայի անդամ կազմակերպությունների ֆինանսավորմամբ։
Նպատակն է՝ աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և տեղական համայնքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը՝ ապահովելով արժանապատիվ կյանք և կայուն զարգացում։
- Մասնակցելով նախագծին՝ դուք կկարողանաք․
- ձեռք բերել ձեռնարկատիրության բազային գիտելիքներ և հմտություններ
- ստեղծել նոր կապեր ու դառնալ համայնքի ակտիվ անդամ
- եվ իհարկե՝ հետևողական աշխատանքի արդյունքում ստանալ փոքր դրամաշնորհներ ձեր բիզնես գաղափարը կյանքի կոչելու կամ զարգացնելու համար։
- Ինչպե՞ս դիմել
- Վերջնաժամկետ՝ հուլիսի 31, 2025թ.
Եթե հետաքրքրված եք մասնակցելու, ապա՝
զինվեք համբերությամբ
մանրամասն ծանոթացեք ծրագրի նկարագրությանն այստեղ՝
https://bsc.am/.../entrepreneurial-skills-development.../
լրացրեք առցանց դիմում-հայտն այստեղ՝
https://forms.gle/RKG9PVEBV6Ww37TU9
Կոնտակտային տվյալներ
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ՝
+374 77 57 47 78 | +374 95 57 47 78
bsc@bsc.am, bscarmenia@gmail.com
Ձեռք բերեք նոր հնարավորություններ, գիտելիքներ և աջակցություն՝ ձեր գործարար ճանապարհը սկսելու համար։
Հայտարարված է` 16.07.2025
Վերջին ժամկետը` 00.00.0000
Պատասխանատու անձ` BSC Business Support Center
Հասցե` bsc@bsc.am, bscarmenia@gmail.com
Հեռ.` +374 77 57 47 78 | +374 95 57 47 78,