Հայտարարություններ Կադրային ապահովում
Հայտարարություններ
5-ամսյա անվճար կրթական ծրագրի հրավեր՝ Շիրակի մարզի 12-24 տարեկան երիտասարդների համր
Gamechangers։ Earth Mode» կրթական ծրագիրն իրականացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի, «Game Changers Coalition»-ի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) կողմից ՝ ՁԻՀ-ի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ համագործակցությամբ։
Ծրագիրը ֆինանսավորվում է «Ավստրիայի Զարգացման Գործակալության» (ADA) կողմից՝ «Ավստրիայի Զարգացման Համագործակցության» միջոցներով։
«Gamechangers։ Earth Mode» նոր կրթական ծրագիրը ներառում է երկու զուգահեռ ուսուցման խումբ (մասնակիցները կարող են ընտրել իրենց նախընտրած ուղղությունը)՝ խաղերի ստեղծում և մուլտիմեդիա տեխնոլոգիաներ, վերջինս ենթադրում է անիմացիոն հոլովակների, 2D/3D կերպարների և վիդեոբովանդակության (վլոգերի կամ կարճ հոլովակների) ստեղծում։ Ըստ խմբի ընտրության՝ մասնակիցները կստեղծեն և կներկայացնեն թեմատիկ անհատական կամ խմբային ավարտական նախագծեր՝ ներառելով դրանք իրենց պորտֆոլիոյում։
Ծրագրի տևողությունը՝ 5 ամիս
Մասնակցությունն՝ անվճար
Ձևաչափը՝ հիբրիդային (Շիրակի մարզում բնակվող երիտասարդների համար լսարանային ձևաչափով, այլ մարզերից մասնակից երիտասարդների համար՝ առցանց)
Ովքե՞ր կարող են մասնակցել․Ծրագիրը նախատեսված է Հայաստանում՝ հատկապես Շիրակի, Լոռու, Սյունիքի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի մարզերում բնակվող 12-24 տարեկան երիտասարդների համար, սակայն այն չի բացառում նաև այլ մարզերի և բնակավայրերի համապատասխան տարիքային խմբի երիտասարդներ
Հայտարարված է` 12.09.2025
Վերջին ժամկետը` 00.00.0000
Պատասխանատու անձ` «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ
Հասցե` ք․ Երևան