Հայտարարություններ Կադրային ապահովում
Հայտարարություններ
Շիրակի մարզում մեկնարկել է տեխնոլոգիական անվճար դասընթացների հայտերի ընդունումը
Շիրակի մարզում մեկնարկել է տեխնոլոգիական անվճար դասընթացների հայտերի ընդունումը
Մարալիկում և Արթիկում մեկնարկել է «Մասսայական ուսուցում» ծրագրի շրջանակում իրականցվող տեխնոլոգիական անվճար դասընթացների մասնակցության հայտերի ընդունումը:
Ծրագրին կարող են դիմել ավագ դպրոցի աշակերտները, ուսանողները, ոլորտով հետաքրքրված անձինք:
Դիմելու վերջնաժամկետը օգոստոսի 30-ն է:
Դասընթացների հիմնական թեմաներն են՝
▫️ ծրագրավորման հիմունքներ
▫️ դիզայներական ծրագրեր
▫️ մեքենայական ուսուցման մոդելներ
▫️ տեղեկատվական անվտանգություն
▫️ կիբեռանվտանգություն
▫️ ֆիշինգ
▫️ արդի տեխնոլոգիաներ
Ծրագրի նպատակն է նպաստել մարզերի բնակչության տեխնոլոգիական գրագիտության բարձրացմանը, իրազեկել ոլորտում իրականացվող ծրագրերի և դրանց մասնակցության հնարավորությունների մասին, ինչպես նաև աջակցել նրանց՝ մասնագիտական կողմնորոշման հարցում:
Դասընթացներին մասնակցելու համար անցնել հղումով` https://forms.gle/M33nTjoGCi4qpunr9
https://hightech.gov.am/.../norutyu.../mass-learning-lori...
Հայտարարված է` 30.08.2025
Վերջին ժամկետը` 00.00.0000
Պատասխանատու անձ` Armenian Code Academy
Հասցե` ք․ Երևան