Հայտարարություններ Կադրային ապահովում
Հայտարարություններ
Պլանային ջրանջատում Շիրակի մարզում հոկտեմբերի 7-8-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 7-ին ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 8-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի՝ Մարալիկ քաղաքի, Քեթի, Արևիկ, Այգաբաց, Ազատան, Բենիամին, Սարատակ, Լուսակերտ, Հոռոմ, Հայրենյաց, Ձորակապ գյուղերի ջրամատակարարումը: Նշենք նաև, որ Գյումրի քաղաքում ջրի ճնշումը զգալի կնվազի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Հայտարարված է` 06.10.2025
Վերջին ժամկետը` 00.00.0000
Պատասխանատու անձ` «Վեոլիա Ջուր» ընկերություն
Հասցե` ք․ Երևան