Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ Կադրային ապահովում

Հայտարարություններ

ԻՐԱԶԵԿՈՒՄ

 Տեղեկացնում ենք, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 3-րդ մասով արգելվում է այրել խոզանները, ինչպես նաև բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ ծածկված տարածքները, արոտավայրերի և խոտհարքների բուսականությունը՝ գյուղատնտեսական, անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում։
Բացի այդ, Օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով արգելվում է բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց շրջակայքում կամ այդ նպատակով չնախատեսված այլ վայրերում, ինչպես նաև կաթսայատներում, վառարաններում, թափոնների օգտագործման օբյեկտներում, հատուկ հատկացված վայրերում կամ չարտոնագրված աղբավայրերում այրել արտադրության, սպառման կամ տերևաթափի արդյունքում առաջացած թափոնները։
Վերոնշյալ արգելքների խախտման դեպքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսվում են վարչական պատասխանատվության միջոցներ։

Հայտարարված է` 20.11.2025

Վերջին ժամկետը` 00.00.0000

Պատասխանատու անձ` ՀՀ կառավարություն
Հասցե` ք․ Երևան



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-25 16:02:09