Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ Կադրային ապահովում

Հայտարարություններ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի ոչ պետական հատվածի թեկնածուի առաջադրման մրցույթի մասին

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
 
1.Մարալիկի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի ոչ պետական հատվածի թեկնածուի, որը պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին.
1) 16-30 տարեկան երիտասարդ,
2) երիտասարդներին առնչվող կրթական, սոցիալական, զբաղվածության, առողջապահական և մշակութային խնդիրներին տիրապետելը,
3) երիտասարդական կազմակերպություններում տարբեր ծրագրերին կամ միջոցառումներին մասնակցության փորձ,
4) երիտասարդական քաղաքականության բնագավառում միջազգային փորձի, պետական և հանրային կառավարման համակարգի, ծրագրերի մշակման, իրականացման և գնահատման առանձնահատկությունների իմացություն:
2.Թեկնածուի հետ կանցկացվի հարցազրույց, որի ժամանակ նա կներկայացնի իր պատկերացումները համայնքի երիտասարդության շուրջ ծառացած խնդիրների վերաբերյալ և կառաջարկի դրանց լուծման ուղիներ՝ ՀՀ Շիրակի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի գուրծունեության շրջանակներում: Հաշվի կառնվի թեկնածուի համապատասխանությունը ներկայացված չափորոշիչներին, երիտասարդության ոլորտում նրա փորձառությունը, հարցազրույցի արդյունքները, նրա կողմից ներկայացված փաստաթղթերի առկայությունը:
3. Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է ներկայացնել ինքնակենսագրություն (CV), դիպլոմների, պատվոգրերի, հավաստագրերի պատճեներ, տեղեկանք աշխատանքի վայրից /եթե աշխատում է/: Փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով: Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Մարալիկի քաղաքապետարան (հասցեն`ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1,հեռ.242-2-29-11):
 
Մրցույթը կկայանա 2014 թվականի փետրվարի 26-ին ժամը 11:00, Մարալիկի քաղաքապետարանի վարչական շենքում:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2014 թվականի փետրվարի 25-ը, մինչը ժամը 18:00:

Հայտարարված է` 19.02.2014

Վերջին ժամկետը` 26.02.2014

Պատասխանատու անձ` Մարալիկի քաղաքապետարան
Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Մադաթյան փ. 1
Հեռ.` +374 0242-2-29-11



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 09:53:23