Հայտարարություններ Կադրային ապահովում
Հայտարարություններ
Կովերի արհեստական սերմնավորման ծառայությունների մատուցման մասին
ՀՀ Շիրակի մարզում Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ կփոխհատուցվեն 2025 թվականին՝ 2250, իսկ 2026 թվականին՝ 3220 գլուխ կովերի արհեստական սերմնավորման ծախսերի շուրջ 70%-ը։
2026 թվականին մարզում նախատեսվող սերմնավորման ենթակա կովերի թիվը՝ ըստ համայնքների
Հ/հ Համայնք Կովերի թիվը
01․01․2025 թվականի դրությամբ 2026 թվականին
սերմնավորվող կովերի թիվը
1 Ախուրյան 9122 958
2 Աշոցք 7153 750
3 Արթիկ 5407 568
4 Անի 4404 463
5 Ամասիա 4219 443
6 Գյումրի 356 38
7 Ընդամենը 30670 3220
Ծրագրին կարող են մասնակցել արհեստական սերմնավորում իրականացնող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք՝
ա. ունեն տվյալ ոլորտում գործունեություն իրականացնելու առնվազն մեկ տարվա փորձ և համապատասխան գործունեությամբ զբաղվելու հավաստագիր ունեցող մասնագետներ.
բ. ունեն վարկային դրական պատմության վերաբերյալ զեկույց, որի համաձայն, ըստ ԱՔՐԱ տեղեկատվության համակարգի, դիմումի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում չեն ունեցել գումարային 60 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ.
գ. ունեն բարվոք հարկային պատմության վերաբերյալ տեղեկանք, որի համաձայն հայտի ներկայացման օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ չունեն ժամկետանց հարկային պարտավորություններ։
Իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, սերմնավորման ծառայություններ մատուցելու վերաբերյալ հայտարարությունը հրապարակվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում, մասնակցության վերաբերյալ հայտն էլեկտրոնային տարբերակով միաժամանակ կարող են ներկայացնել և՛ մարզպետի աշխատակազմ, և՛ համայնք կամ բնակավայր՝ կցելով վերոնշյալ չափորոշիչներին համապատասխանող, ինչպես նաև սերմնահեղուկի ծագման հավաստագիրը, սերմնահեղուկի ձեռքբերման և տեղափոխման վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը։
ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի էլ․ հասցե՝ shirak@mta.gov.am
Ախուրյան համայնքի էլ․ հասցե՝ akhuryan.shirak@gmail.com
Արթիկ համայնքի էլ․ հասցե՝ artikmun@mail.ru
Անի համայնքի էլ․ հասցե՝ ani.shirak@mta.gov.am
Աշոցք համայնքի էլ․ հասցե՝ ashotsq.hamaynq@mail.ru
Ամասիա համայնքի էլ․ հասցե՝ service.amasia@gmail.com
Գյումրի համայնքի էլ․ հասցե՝ gyumri@gyumri.am
Հայտերի ներկայացման վերջնաժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում համայնքի կամ բնակավայրի ղեկավարը պայմանագիր է կնքում կազմակերպության հետ՝ տարվա ընթացքում նախատեսված ծավալով համայնքի կովերի արհեստական սերմնավորումը բարձրորակ սերմնահեղուկով և պատշաճ իրականացնելու վերաբերյալ: Կովերի արհեստական սերմնավորման ծավալները՝ ըստ համայնքների (բնակավայրերի) տրամադրված են համայնքներին համապատասխան քվոտայով։
Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 81-40 հեռախոսահամարով։
Հայտարարված է` 26.12.2025
Վերջին ժամկետը` 00.00.0000
Պատասխանատու անձ` ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Հասցե` ք․ Երևան
Հեռ.` 81-40


