Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Հայտարարություններ Կադրային ապահովում

Հայտարարություններ

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի ոչ պետական հատվածի թեկնածու առաջադրման մրցույթի մասին

       ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ

        ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԹԵԿՆԱԾՈՒ                

                               ԱՌԱՋԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

 

1.Ախուրյանի գյուղապետարանը հայտարարում է մրցույթ`Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի ոչ պետական հատվածի թեկնածուի,որը պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին.

1) 16-30 տարեկան երիտասարդ,

2) երիտասարդներին առնչվող կրթական,սոցիալական,զբաղվածության,առողջապահական և մշակութային խնդիրներին տիրապետելը,

3) երիտասարդական կազմակերպություններում տարբեր ծրագրերին կամ միջոցառումներին մասնակցության փորձ,

4) երտասարդական քաղաքականության բնագավառում միջազգային  փորձի ,պետական և հանրային կառավարման համակարգի, ծրագրերի մշակման, իրականացման և գնահատման առանձնահատկությունների իմացություն:

2.Թեկնածուի հետ  կանցկացվի հարցազրույց,որի ժամանակ նա կներկայացնի իր պատկերացումները համայնքի երիտասարդության շուրջ ծառացած խնդիրների վերաբերյալ և կառաջարկվի դրանց լուծման ուղիներ`ՀՀ Շիրակի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի գործունեության շրջանակներում:Հաշվի կառնվի թեկնածուի համապատասխանությունը ներկայացված չափորոշիչներին,երիտասարդության ոլորտում նրա փորձառությունը,հարցազրույցի արդյունքները,նրա կողմից ներկայացված փաստաթղթերի առկայությունը:

3.Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է ներկայացնել ինքնակենսագրոություն (CV),դիպլոմների,պատվոգրերի ,հավաստագրերի պատճեներ,տեղեկանք աշխատանքի վայրից/եթե աշխատում է /:Փաստաթղթերը  ներկայացնել անձամբ`անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:Մրցույթին մասնակցել ցանկացողները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Ախուրյանի գյուղապետարան (հասցեն`գ.Ախուրյան,Գյումրու խճուղի 42)

Մրցույթը կկայանա 2014 թվականի մարտի 5-ին ժամը 11:00:

Դիմումների  ընդունման վերջնաժամկետն է  2014թվականի մարտի 4-ը,մինչև ժամը 18:00:

Հայտարարված է` 27.02.2014

Վերջին ժամկետը` 00.00.0000

Պատասխանատու անձ` Ախուրյանի գյուղապետարանը
Հասցե` գ.Ախուրյան,Գյումրու խճուղի 42



← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-26 19:43:23